Շինարարություն/Անշարժ գույք

Ավարտին է մոտենում Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի շինբարեկարգման ծրագիրը
27 սեպտեմբերի 2013   (0)
Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի շինբարեկարգման ծրագիրը շուրջ 90 տոկոսով ավարտված է: Հիմնանորոգման համար նախատեսված 30 փողոցներից մի քանիսում դեռ շարունակվում են ասֆալտապատման աշխատանքները:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանների բանալիներ է հանձնել սոցիալապես անապահով երկու ընտանիքների
23 սեպտեմբերի 2013   (0)
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է Հույսի Ավան թաղամաս: «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում քաղաքապետը նոր բնակարնների բանալիներ է հանձնել սոցիալապես անապահով երկու ընտանիքների:
Ավարտին են մոտենում մայրաքաղաքի բակային տարածքների ասֆալտապատման աշխատանքները
29 օգոստոսի 2013   (0)
Մայրաքաղաքի բակային տարածքների ասֆալտապատման, առանձին դեպքերում էլ՝ փոսալցման աշխատանքների ծավալը 2013թ.-ին կազմում է 1 միլիոն 100 հազար քառակուսի մետր:
Մայրաքաղաքաքի փողոցների ասֆալտապատման 2013 թվականի տարեկան ծրագիրն ավարտական փուլում է
20 օգոստոսի 2013   (0)
Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների 2013 թվականի շինբարեկարգման տարեկան ծրագրով առաջին անգամ մայրաքաղաքի փողոցների ու բակերի ասֆալտապատման ծավալները կհասնեն 2.5 միլիոն քառակուսի մետրի: Այս ցուցանիշի գրեթե կեսը բաժին է ընկնում ավելի քան 30 փողոցներում նախատեսված հիմնանորոգման աշխատանքներին:
Շինաշխատանքները պետք է կազմակերպվեն բնապահպանական չափանիշների պարտադիր ապահովմամբ
19 օգոստոսի 2013   (0)
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շինարարական աշխատանքների կազմակերպման համար տրամադրվող քաղաքաշինական փաստաթղթերում պարտադիր պետք է ամրագրված լինի շինհրապարակը բնապահպանական չափանիշներով կահավորելու բաղադրիչն ու համապատասխան պայմանների ապահովումը' շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցությունը նվազեցնելու և հարակից տարածքներն աղտոտումից զերծ պահելու համար:
«Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում անցկացվող առողջապահական ակցիան շարունակվում է
14 օգոստոսի 2013   (0)
Աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նախքան օրակարգային հարցերին անցնելը, ներկայացրել է Երևան քաղաքի նոր գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանին և հույս հայտնել, որ, պահպանելով մայրաքաղաքի ընդհանուր ճարտարապետական դիմագիծն ու կիրառելով նոր մոտեցումներ, ճարտարապետը իր նպաստը կունենա Երևանի քաղաքաշինական զարգացման գործում:
Ճարտարապետների միության նախագահ. Հայաստանին էներգաէֆեկտիվ շինարարության մասնագետներ են հարկավոր
13 օգոստոսի 2013   (0)
Հայաստանին անհրաժեշտ են էներգաէֆեկտիվ շինարարության մասնագետներ: Նման կարծիք հայտնեց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Նրա խոսքով' Հայաստանում էներգախնայողական տեխնոլոգիաներն ու շինանյութերն առայժմ հաճախակի չեն կիրառվում, բայց մեղավորը ցածր պահանջարկը չէ:
Երեւանում առանձնատների առք ու վաճառքի քանակը տարեկան կտրվածքով կրճատվել է 7 տոկոսով
12 օգոստոսի 2013   (0)
Այս տարվա հունիսին առանձնատների շուկան հետաքրքիր «փաստ» է արձանագրել. Երեւանի վարչական շրջանների կտրվածքով, հունիսին միջին գները բացարձակ ճշգրտությամբ համընկել են մայիսի ցուցանիշների հետ:
Հայաստանում բնակարանների առքուվաճառքի գործարքները նվազել են
07 օգոստոսի 2013   (0)
Մայրաքաղաքի բնակարանային շուկայում, առաջին հայացքից, որոշ առումով հակասական իրավիճակ է ստեծվել: Այսպես, ընթացիկ տարվա առաջին կիսմայակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բնակարանների առքուվաճառքի գործարքների թիվը նվազել է 5,1%-ով:
Շինհրապարակների կազմակերպման պահանջները չկիրառող ընկերությունները կենթարկվեն վարչական պատասխանատվության
05 օգոստոսի 2013   (0)
2012 թվականին Երևանի ավագանու համապատասխան որոշմամբ ամրագրվել են շինհրապարակների կազմակերպման և սանիտարական նորմերի ապահովման պարտադիր պայմանները' ներառյալ տվյալ կառույցի մասին վկայող ցուցանակի առկայությունը, հետիոտնի տեղաշարժի համար անհրաժեշտ անցուղիների կահավորումը, ինչպես նաև տարածքի սահմանազատումն ու պաստառապատումը:
Ինչու է՞ անկում ապրում շինարարությունը
01 օգոստոսի 2013   (0)
Հայաստանում 2013 թ. հունվար-հունիսին իրականացվել է 123,3 մլրդ դրամի (մոտ 300 մլն դոլարի) շինարարություն: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շինարարության ծավալը նվազել է 8,8%-ով:
Ավարտվել է մայրաքաղաքի մայթերի բարեկարգման 2013թ. ծրագիրը
24 հուլիսի 2013   (0)
Երևանի քաղաքապետարանի 2013թ. շինբարեկարգման ծրագրերով մայրաքաղաքում շարունակվում են փողոցների, բակերի և մայթերի ասֆալտբետոնե ծածկի վերականգնման աշխատանքները: Գործընթացն իրականացվում է Երևանի բոլոր վարչական շրջաններում:
«Էլիտ գրուպը» ծրագրել է «հասանելի բնակարաններ» կառուցել Երեւանում
23 հուլիսի 2013   (0)
«Էլիտ գրուպ» շինարարական ընկերությունը այս տարվա աշնանը կսկսի «հասանելի բնակարաններ Երեւանում» ծրագիրը: Այդ մասին ասաց «Էլիտ գրուպի» նախագահ Արմեն Մկոյանը: «Մենք նոր ծրագիր ունենք՝ հասանելի տների ծրագիր, որի պահանջարկը կա, սակայն բնակարանների գներն են բարձր, այսօր ցածր նիշայի համար առաջարկներ չկան»,- ասաց Ա. Մկոյանը:
Մայրաքաղաքում իրականացվել են շուրջ 1,5 մլն քմ ասֆալտապատման աշխատանքներ
18 հուլիսի 2013   (0)
Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2013 թվականի ծրագիրը մեկնարկել է վաղ գարնանից: Գլխավոր և երկրորդական փողոցների, մայթերի, բակային տարածքների, ինչպես նաև գրունտային ճանապարհների ընդհանուր շուրջ 2.5 մլն քմ ասֆալտապատման ծավալից տարվա առաջին կիսամյակում իրականացվել են շուրջ 1,5 մլն քմ ասֆալտապատման աշխատանքներ:
Երևւանի լուսավոր փողոցների ցանկը կհամալրվի եւս 14-ով. քաղաքապետարան
17 հուլիսի 2013   (0)
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում, լուսավորման լայնածավալ աշխատանքներ են իրականացվում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն