Շինարարություն/Անշարժ գույք

Ավարտին են մոտենում մայրաքաղաքի փողոցների փոսալցման ժամանակավոր աշխատանքները
03 մարտի 2014   (0)
Ի կատարումն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի, հունվարի 25-ից մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ընթանում են գլխավոր ու երկրորդական փողոցների ժամանակավոր փոսալցման աշխատանքները: Ցուրտ, նաև՝ ջերմաստիճանային տատանումներով աչքի ընկնող եղանակի պայմաններում հատկապես երկար տարիներ չնորոգված փողոցներում փոսեր էին գոյացել, որոնք կարող էին վթարների պատճառ հանդիսանալ:
Հայաստանում 2013 թ.–ին անշարժ գույքի հետ կապված ավելի քան 190 հազար գործարք է կատարվել
14 փետրվարի 2014   (0)
Անշարժ գույքի գործարքների թիվը 2013 թվականին կազմել է 190690, ինչը 16977 գործարքով (9,8 տոկոս) ավել է 2012 թ.–ի ցուցանիշից, ասվում է Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հաշվետվությունում։
Երևանում բնակարանների գները 2013 թ.–ին աճել են` հասնելով մեկ քառակուսի մետրի դիմաց միջինը 271 հազար դրամի
13 փետրվարի 2014   (0)
Երևանում բազմաբնակարան շենքերի բնակտարածքի մեկ քառակուսի մետրի գինը 2013 թ.–ին կազմել է 271,3 դրամ, հաղորդվում է Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հաշվետվության մեջ:
Կկառուցվի լրացուցիչ ևս երկու բազմաբնակարան շենք
12 փետրվարի 2014   (0)
Երևանի ավագանին երրորդ նստաշրջանի առաջին նիստում քվեարկությամբ հավանություն է տվել Երևան քաղաքի 2014թ. բյուջեում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագծին: Ներկայացնելով հարցը՝ Երևանի քաղքապետի տեղակալ Վահե Նիկոյանն առանձնացրել է մայրաքաղաքի սոցիալ տնտեսական բոլոր այն ոլորտները, որոնց զարգացմանն են ուղղվելու բյուջետային լրացուցիչ հատկացումները:
Շինարարության ծավալը Հայաստանում 2013 թ.–ին նվազել է 8.1%–ով` հասնելով 442,3 մլրդ դրամի
10 փետրվարի 2014   (0)
Շինարարական աշխատանքների ծավալը Հայաստանում 2013 թվականին կազմել է 442,3 մլրդ դրամ' տարվա ընթացքում կրճատվելով 8,1 տոկոսով, հայտնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։
Շինարարության ծավալը Հայաստանում 10 ամսվա ընթացքում նվազել է 8.8%–ով' հասնելով 294,3 մլրդ դրամի
19 դեկտեմբերի 2013   (0)
Շինարարական աշխատանքների ծավալը Հայաստանում 2013 թվականի հունվար–հոկտեմբերին կազմել է 294,3 մլրդ դրամ' նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 8.8 տոկոսով, հայտնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։
Հայաստանի անշարժ գույքի շուկայում աճում է պահանջարկի եւ առաջարկի անհավասարակշռությունը
04 դեկտեմբերի 2013   (0)
Պաշտոնական տվյալով՝ Երեւանում ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին բնակարանների առուվաճառքի թիվն աճել է 6,3%-ով։ Կարելի է տարբեր կերպ մեկնաբանել այս դրական շարժը՝ գնման պահանջարկի տեւական անկումից հետո։
Հայաստանում երկրաշարժի գոտում բնակարանների համար կհատկացվի 1,2 մլն դոլար
06 նոյեմբերի 2013   (0)
Հայաստանում 1988թ.-ի երկրաշարժի գոտում բնակարանների շինարարության համար 2014թ.-ին կհատկացվի 482,6 մլն դրամ (1,2 մլն դոլար-Խմբ.): Այդ մասին հայտնել է Ֆինանսների առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանը խորհրդարանում Հայաստանի 2014թ.-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ:
Հայաստան. շինարարության բնագավառում անկումը պահպանվում է
30 հոկտեմբերի 2013   (0)
Պաշտոնական վիճակագրության նախնական տվյալներով Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալն ընթացող տարվա հունվար-սեպտեմբերի ամիսներին աճել է 7,0 տոկոսով:
Ուլնեցի և Ռուբինյանց փողոցները միմյանց կապող նոր ավտոմայրուղու կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին
22 հոկտեմբերի 2013   (0)
Հաշվի առնելով մայրաքաղաքի տրանսպորտային հոսքերի ծանրաբեռնվածության առկա և հետագայում աճման միտումը' Երևանի զարգացման ծրագրերով մայրաքաղաքում նախաձեռնվել են նոր շրջանցիկ ճանապարհների, տրանսպորտային հանգույնցների, հետիոտն անցումների կառուցման ու փողոցների բարեկարգման ծավալուն աշխատանքներ' նպատակ ունենալով դրանց գործարկմամբ էականորեն բարելավել երթևեկության վիճակը:
Քաղաքաշինության ոլորտը` որպես Երևանի և Իլ դը Ֆրանսի միջև համագործակցության հիմնական ուղղություն
09 հոկտեմբերի 2013   (0)
Երևանի քաղաքապետարանի և Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի միջև համագործակցության շրջանակում Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում ֆրանսիական քաղաքաշինության ինստիտուտի մասնագետ Ադըլին Մաղքին ներկայացրել է իր ուսումնասիրությունը Երևանի ժառանգության և պատմամշակութային հուշարձանների պահպանության վերաբերալ:
Երեւանում ավելի քան 230 հազար բնակարաններ կան
09 հոկտեմբերի 2013   (0)
Հոկտեմբերի 1-ին Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է «2012թ.-ի Հայաստանի կոմունալ տնտեսություններն ու բնակարանային ֆոնդը» զեկույցը: Այդ տվյալների համաձայն, 2007-2012թթ. ընթացքում երկրում բնակարանների թիվն աճել է 6900 միավորով(կամ 1.6 տոկոսով)՝ սահմանը գերազանցելով 436.6 հազար միավորով:
Հայաստանում բնակարանների գները բարձրացե՞լ են
04 հոկտեմբերի 2013   (0)
Երեւանի բնակարանների մեկ քմ-ի գների մասին պաշտոնական տվյալները հերթական անակնկալն են մատուցել: Պարզվել է, որ ընթացիկ տարվա օգոստոսին Երեւանի անշարժ գույքի շուկայում «ձեւավորվել են» ճիշտ նույն գները, որպիսիք եղել են նախորդ ամիս՝ հուլիսին:
Բնակշինարարության անկում Հայաստանում. «վերեւները» չեն կամենում, «ներքեւները» չեն կարողանում
02 հոկտեմբերի 2013   (0)
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընթացիկ տարվա սեպտեմբերի 26-ին կառավարության նիստում, ուշադրություն դարձնելով երկրում բնակշինարարության անկման միտումներին, միաժամանակ նշել է բարձրակարգ բնակարանների պահանջարկի կրճատման մասին:
Անավարտ շինհրապարակների կառուցապատողների հետ կքննարկվի և կսահմանվի վերջնաժամկետ՝ դրանց հետագա ճակատագրի հետ կապված
01 հոկտեմբերի 2013   (0)
Մայրաքաղաքի հատկապես կենտրոնական հատվածներում առկա անավարտ շինհրապարակների հետագա ճակատագրի հետ կապված հարցեր են քննարկվել քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած խորհրդակցության շրջանակում:
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն