Շինարարություն/Անշարժ գույք

Prev 1 ... 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 ... 19 Next
Հայաստանում ապրիլին անշարժ գույքի հետ կապված ավելի քան 19 հազար գործարք է կատարվել
13 հունիսի 2014   (0)
Անշարժ գույքի հետ գործարքների թիվը 2014 թվականի ապրիլին կազմել է 18678, ինչը 18% շատ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, ասվում է Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հաշվետվությունում։
Վերանորոգվել է շուրջ 150 հազար քմ ասֆալտբետոնե ծածկ
10 հունիսի 2014   (0)
Աշխատանքային հերթական խորհրդակցությա ժամանակ անդրադառնալով վարչական բոլոր շրջաններում ընթացող ասֆալտապատման աշխատանքներին՝ շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ արդեն իսկ վերանորոգվել է շուրջ 150 հազար քմ ասֆալտբետոնե ծածկ, որից 45 հազարը քմ-ն՝ բակային տարածքներում:
Հանձնարարվել է սկսել ասֆալտապատման հիմնական աշխատանքները
03 հունիսի 2014   (0)
Շինարարության և բարեկարգման վարչության պետը աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցել է, որ, սահմանված ժամանակացույցի համաձայն, մայիսի 25-ից բոլոր վարչական շրջաններում մեկնարկել են բակային տարածքների ասֆալտապատման աշխատանքները:
Մեկնարկել են բակային տարածքների ասֆալտապատման աշխատանքները
30 մայիսի 2014   (0)
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայիսի 25-ից վարչական բոլոր շրջաններում մեկնարկել են բակային տարածքների ասֆալտապատման աշխատանքները: Բացի այդ, կատարվում են նաև փոսանորոգման և փոսալցման աշխատանքներ:
Շարունակվում են ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ուղղությամբ աշխատանքները
30 մայիսի 2014   (0)
Ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման և դրանց հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվող հսկողության հետ կապված ամենշաբաթյա աշխատանքային խորհրդակցությանը զեկուցվել է, որ նախորդ շաբաթ արձանագրվել է իրավախախտման 6 դեպք, նախկինում արձանագրված 14 դեպքով էլ իրականացվել են ապօրինի շինության քանդման աշխատանքներ:
Հանձնարարվել է խիստ հսկողության տակ պահել շինթույլտվությունների տրամադրման գործընթացը
29 մայիսի 2014   (0)
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ անդրադառնալով ուրբաթ օրը մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող Հանրապետական հիվանդանոցի տարածքում ծառերի հատման մասին սոցիալական ցանցերով և լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությանը՝ նախ զեկուցվել է, որ կտրված 13 ծառերը գտնվել են սեփականություն հանդիսացող տարածքում:
Մայրաքաղաքում քանդվել է հերթական ապօրինի կառույցը
29 մայիսի 2014   (0)
Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքները: Չնայած ինքնակամ կառույցների թիվը հետևողական վերահսկողության շնորհիվ վերջին տարիներին զգալիորեն նվազել է, այդուհանդերձ, նման դեպքեր դեռ կան:
Շարունակվում են պարտադիր բարեկարգման ուղղությամբ աշխատանքները
27 մայիսի 2014   (0)
Մայրաքաղաքում շարունակվում են սեփականատերերի, վարձակալների և կառուցապատողների կողմից սանիտարական ոչ պատշաճ վիճակում գտնվող հողատարածքները մաքրելու և բարեկարգելու աշխատանքները: Այս մասին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
«The Times of Israel» թերթը Երեւանը ներառել է էժան անշարժ գույք ունեցող քաղաքների շարքում
27 մայիսի 2014   (0)
Երուսաղեմի «The Times of Israel» թերթն առանձնացրել է աշխարհի այն վեց քաղաքները, որտեղ անշարժ գույքն ավելի էժան է, քան Երուսաղեմում: 173 հազար ամերիկյան դոլար եւ քիչ գումարի դիմաց անշարժ գույք հնարավոր է ձեռք բերել ամերիկյան Ֆլորիդա նահանգի Սենտ-Փիթերսբերգ քաղաքում, Աթենքում, Լիմայում, Նայրոբիում, Երեւանում են Դամասկոսում:
Հայաստանում առաջին կիսամյակում անշարժ գույքի մոտ 45 հազար գործարք է կատարվել
26 մայիսի 2014   (0)
2014 թ.–ի առաջին կիսամյակում Հայաստանում կատարվել է անշարժ գույքի 44931 գործարք, ինչը 10,1 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, տեղեկացվում է Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն:
Շինարարության ծավալը Հայաստանում հունվար-մարտին աճել է 0,7%–ով' հասնելով 39,8 մլրդ դրամի
23 մայիսի 2014   (0)
Շինարարական աշխատանքների ծավալը Հայաստանում 2014 թվականի հունվար-մարտին կազմել է 39,8 մլրդ դրամ' նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 0,7 տոկոսով, հայտնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։
Բակային տարածքների ասֆալտապատման մեկնարկած աշխատանքներն ավելի մեծ ծավալներ կընդգրկեն մայիսի 25-ից
19 մայիսի 2014   (0)
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայիսի 25-ին մայրաքաղաքի վարչական շրջաններում կմեկնարկի բակային տարածքների ասֆալտապատման 2014 թվականի ծրագիրը:
Երևանում մասնավոր տների գներն առաջին եռամսյակում չեն փոխվել
19 մայիսի 2014   (0)
Երևանում մասնավոր տների միջին շուկայական գները 2014 թ.–ի առաջին եռամսյակում, 2013թ, չորրորդ եռամսյակի համեմատ, մնացել են նույն մակարդակում' մեկ քառակուսի մետրի դիմաց կազմելով միջինը 286,6 հազար դրամի։ Այս մասին հաղորդվում է Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հաշվետվության մեջ։
Կապալառու կազմակերպությունների միջոցների հաշվին մայրաքաղաքում շարունակվում են փոսալցման և ճաքալցման աշխատանքները
06 մայիսի 2014   (0)
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ շինարարության և բարեկարգման վարչության պետը քաղաքապետին զեկուցել է, որ կապալառու կազմակերպությունների միջոցների հաշվին մայրաքաղաքում շարունակվում են փոսալցման և ճաքալցման աշխատանքները:
Ցանկացած ապօրինություն պետք է համարժեք իրավական գնահատական ստանա
29 ապրիլի 2014   (0)
Ապօրինի շինարարության և բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցության շրջանակում, որին մասնակցել են աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները:
Prev 1 ... 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 ... 19 Next
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն