Հարկային-մաքսային

Prev 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 ... 26 Next
ՊԵԿ-ը տնտեսավարող սուբյեկտների մոտ հսկողական միջոցառումներն իրականացնում է օրենքով սահմանված կարգով. ՊԵԿ-ի պարզաբանումը
10 դեկտեմբերի 2020   (0)

«Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` հարկային մարմնի լիազորություններից է ՀՀ հարկային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով տնտեսավարող սուբյեկտների մոտ օրենքով սահմանված կարգով ստուգումների իրականացումը:

Սոցիալական գովազդը Հայաստանում կարող է ազատվել հարկերից, բայց` ոչ ամենուր
08 դեկտեմբերի 2020   (0)

Միջպետական, հանրապետական ​​եւ մարզային ավտոճանապարհներին գովազդային վահանակների վրա սոցիալական գովազդի տեղադրման դեպքում, բացառությամբ բնակավայրերի սահմաններով անցնող տարանցիկ հատվածների, ինչպես նաեւ ավտոճանապարհի նեյտրալ գոտիներում գովազդային վահանակների վրա, յուրաքանչյուր քառակուսու արժեքը գովազդատուի համար 0 դրամ կլինի: 

ԴԱՍԸՆԹԱՑ` ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԵՎ ԻՆՔՆԱՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
26 նոյեմբերի 2020   (0)

ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2020 թ.-ի դեկտեմբերի 3-ից 4-ը կազմակերպում է «Ապրանքների ներմուծման և արտահանման ընթացակարգերի շրջանակներում մաքսային էլեկտրոնային հայտարարագրման առանձնահատկությունները» թեմայով 2-օրյա դասընթաց մաքսային ձևակերպումների մասնագետների և ինքնահայտարարագրողների համար:

ՊԵԿ ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ Է ԹԵԺ ԳԻԾ
18 նոյեմբերի 2020   (0)

Մաքսանենգության և մաքսային իրավախախտումների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանով, Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ստեղծվել է հերթապահ բաժանմունք և գործարկվել է «Թեժ գիծ» ծառայությունը:

ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ ՄԵԿ ՎԱՅՐՈՒՄ
16 նոյեմբերի 2020   (0)

ՄՇԱԿՎԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ Համաշխարհային Բանկի կողմից Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի»

ՊԵԿ-ը հարկեր-ՀՆԱ նախատեսված ցուցանիշից ավելի բարձր թիրախ է սահմանել
03 նոյեմբերի 2020   (0)

Հայաստանում, չնայած ռազմական դրությանը, հարկերի հավաքագրման գործընթացն իրականացվում է հաջողությամբ: Պետական եկամուտների կոմիտեն թիրախավորել է հարկային եկամուտների հավաքագրման ավելի բարձր ցուցանիշ, քան նախատեսված է օրենքով:

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնություններ
29 հոկտեմբերի 2020   (0)

Պետությանն աջակցողներին կօգնի նաև պետությունը: Պատերազմի օրերին մեկ նպատակի` հաղթանակի շուրջ համախմբված անհատներն ու կազմակերպությունները Հայաստան օժանդակություն ուղարկելիս կարող են չմտածել հարկեր վճարելու մասին: Պետությունը կազատի նրանց այդ հոգսից:

ՊԵԿ-Ը հորդորում է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումը ներկայացնել էլեկտրոնային եղանակով
26 հոկտեմբերի 2020   (0)

Պետական եկամուտների կոմիտեն քաղաքացիներին դարձյալ հորդորում է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումը, ինչպես նաև ֆինանսական կազմակերպություններից ստացած տեղեկանքը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով:

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՉԻ ԳՈՐԾԵԼՈՒ ԵՐԵՎԱՆԻ ԱՋԱՓՆՅԱԿ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՇԻՆԱՐԱՐՆԵՐԻ 3/1 ՀԱՍՑԵՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՍՐԱՀԸ
23 հոկտեմբերի 2020   (0)

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ նոր տեսակի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված` հոկտեմբերի 23-ից ժամանակավորապես չի գործելու ք. Երևան, Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների 3/1 հասցեում տեղակայված ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման թիվ 4 բաժինը:

ՊԵԿ. 2020Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՏԱՏԵՂԵՐԻ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՑՈՒՑԱՆԻՇԸ
22 հոկտեմբերի 2020   (0)

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում արտացոլված տվյալների հիման վրա, ամփոփվել են 2020 թվականի սեպտեմբեր ամսվա ցուցանիշները:

ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին վճարել դրոշմանիշային վճարի գծով պարտավորությունները
20 հոկտեմբերի 2020   (0)

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա տվյալների համաձայն՝ բազմաթիվ հարկ վճարողներ ունեն դրոշմանիշային վճարի գծով պարտավորություններ:

ԿԱՅԱՑԵԼ Է ԵԱՏՄ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ
16 հոկտեմբերի 2020   (0)

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի ընտրության միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը։

ՊԵԿ ՀՈՐԴՈՐՆ ԱՇԽԱՐՀԱՍՓՅՈՒՌ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ
08 հոկտեմբերի 2020   (0)

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վերջին օրերին օտարերկրյա տարբեր երկրներից ցամաքային և օդային ճանապարհներով որպես օժանդակություն Հայաստան են ուղարկվում աննախադեպ քանակությամբ ապրանքներ:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ<br />
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵՆ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է...
29 սեպտեմբերի 2020   (0)

Արձագանքելով շրջանառվող կեղծ լուրերին՝ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հանրապետության բոլոր մաքսակետերն աշխատում են բնականոն շուրջօրյա գրաֆիկով և ավելին, ՊԵԿ նախագահի հանձնարարականի համաձայն, մաքսային ձևակերպումների գործընթացն իրականացվում է հնարավորինս արագ և օպերատիվ՝ երկրի համար պատասխանատու պահին ապահովելով համակարգի անխափան աշխատանքը:

ՊԵԿ-Ը ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԲԱՎՐԱՅԻ ԱՆՑԱԿԵՏՈՎ
29 սեպտեմբերի 2020   (0)

Ելնելով անվտանգությունից՝ Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է հայկական պետհամարանիշներով տրանսպորտային միջոցների սահմանահատման համար ընտրել Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսակետը՝ Բագրատաշենի մաքսակետի փոխարեն:

Prev 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 ... 26 Next
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն