Հարկային-մաքսային

Prev 1 ... 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 ... 26 Next
Ավտոմեքենաների օտարման հարկվող գործարքներ իրականացրած ֆիզիկական անձինք տարեկան եկամուտների հայտարարագրերը պարտավոր են ներկայացնել մինչև ապրիլի 20-ը
06 ապրիլի 2020   (0)

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ այն ֆիզիկական անձինք, ովքեր 2019 թվականի ընթացքում իրականացրել են ավտոմեքենաների օտարման հարկվող գործարքներ, պարտավոր են մինչև 2020 թվականի ապրիլի 20-ը ներկայացնել 2019 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկ և վճարել եկամտային հարկ:

ԿԱՐԵՎՈՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ<br />
2019Թ.-ԻՆ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ, ՍԱԿԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆ ՉՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՄԱՔՍԱԶԵՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
04 ապրիլի 2020   (0)

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ այն քաղաքացիները, ովքեր 2019թ.-ին ձեռք են բերել տրանսպորտային միջոցներ, սակայն տարբեր պատճառներով չեն հասցրել ներմուծել Հայաստանի Հանրապետություն և մաքսազերծել 2019թ.-ին գործող դրույքաչափերով, պետք է դիմեն ՊԵԿ` garik_minasyan@customs.am էլեկտրոնային հասցեով, մինչև ապրիլի 6-ը` ժամը 23:59:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ<br />
ՊԵԿ իրավաբանական վարչության իրավասությանը վերապահված վարչական վարույթները շարունակվելու են իրականացվել
03 ապրիլի 2020   (0)

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետությունում գործող իրավակարգավորումներով երկրում հայտարարված արտակարգ դրությունը հարուցված և իրականացվող վարչական վարույթների կասեցման կամ դրանց ժամկետների երկարաձգման համար հիմք չի հանդիսանում:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ<br />
TRADE.GOV.AM ԿԱՅՔԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
26 մարտի 2020   (0)

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետությունում առկա իրավիճակով պայմանավորված՝ trade.gov.am կայքից օգտվելու ծածկանուն և գաղտնաբառ ստանալու համար, տնտեսվարող սուբյեկտները կամ նրանց կողմից լիազորված անձինք կարող են ՀՀ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն դիմել trade@customs.am էլեկտրոնային փոստի հասցեով՝ ներկայացնելով անձնագիր և լիազորագիր:

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը 2020թ. մարտի 24-ից դադարեցնում է թղթային տարբերակով դիմումների և գրությունների ընդունումը
23 մարտի 2020   (0)

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետությունում առկա իրավիճակով պայմանավորված՝ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը 2020թ. մարտի 24-ից դադարեցնում է թղթային տարբերակով դիմումների և գրությունների ընդունումը։

ՊԵԿ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ՝ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԱՐԳԵԼՎԱԾ ՏԵՍԱԿՆԵՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՑԱՆԿԸ
23 մարտի 2020   (0)

Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում առանձնացվել է «COVID-19» բաժինը: Այստեղ հրապարակվել է ՀՀ ողջ տարածքում տնտեսական գործունեության՝ ժամանակավորապես արգելված տեսակներով գործունեություն իրականացնող հարկ վճարողների ցանկը՝ պարետի 22.03.2020թ.-ի թիվ 10 որոշման համաձայն:

ՊԵԿ-Ը ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԲԱՑԱՌԵԼ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
23 մարտի 2020   (0)

Պետական եկամուտների կոմիտեն վերջին շրջանում բացահայտել է այնպիսի ռիսկային երևույթներ, երբ տնտեսվարող սուբյեկտները վաճառված ապրանքի դիմաց սպառողներին տրամադրում են գնման արժեքին, քանակին և անվանմանը համապատասխանող ՀԴՄ կտրոն,

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ ՊԵԿ՝ 2019Թ.-ԻՆ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԸ ՆԵՐՄՈՒԾԵԼԻՍ ԿԱՄ ՄԱՔՍԱԶԵՐԾԵԼԻՍ ԾԱԳԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ
23 մարտի 2020   (0)

Մաքսային մարմին անհրաժեշտ է դիմել միայն տրանսպորտային միջոցի՝ 2019թ.-ին ձեռքբերումը հիմնավորող համապատասխան փաստաթղթերի և տվյալների առկայության դեպքում:

ՊԵԿ-Ը ԲԱԳՐԱՏԱՇԵՆԻ ՄԱՔՍԱԿԵՏՈՒՄ ԿԱՆԽԵԼ Է ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ԹԱՔՑՎԱԾ 62 ԿԳ ԱՐԾԱԹԱՆՄԱՆ ԶԱՆԳՎԱԾԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՓՈՐՁ
19 մարտի 2020   (0)

Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում օրերս տեսազննման է ենթարկվել ՀՀ քաղաքացի Ս.Գ.-ի կողմից վարվող ավտոբուսը: Թեպետ մաքսային տեսուչի հարցին ի պատասխան՝ վարորդը հայտնել է, որ հայտարարագրման ենթակա ապրանքներ ավտոբուսում չկան, սակայն տեսազննման ընթացքում կասկած էր առաջացել, որ մեքենայում հնարավոր է լինեն մաքսային հսկողությունից թաքցված իրեր:

ՊԵԿ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄՄ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԿՈԼԵԳԻԱՅԻ 34-ՐԴ ՆԻՍՏԻՆ
18 մարտի 2020   (0)

Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի ղեկավարությամբ, Բելառուսի Հանրապետությունում մասնակցել է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 34-րդ նիստին:

Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին հորդորում է պահպանել հարկային կարգապահությունը
18 մարտի 2020   (0)

ՀՀ ամբողջ տարածքում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ շարունակելու է իր բնականոն աշխատանքը, հարկ վճարողների հարկային կարգապահությունը գտնվելու է հարկային մարմնի ուշադրության կենտրոնում և իրավախախումների առկայության դեպքում` անմիջապես ձեռնարկվելու են համապատասխան հսկողական միջոցառումներ:

ԴԱՍԸՆԹԱՑ` ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ, ԿԻՐԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
10 մարտի 2020   (0)

ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2020 թ.-ի մարտի 13-ին կազմակերպում է «Աշխատանքային օրենսգրքի դրույթներ, կիրառման առանձնահատկություններ, կադրային գործի վարում» թեմայով 1-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում:

2021 թվականից հանքարդյունաբերական ընկերությունները պետք է վճարեն արտադրական թափոնների հարկերը.նախարար
09 մարտի 2020   (0)

2021 թվականի հունվարի 1-ից տնտեսվարող սուբյեկտները, որոնք շահագործում են այս կամ այն հանքերը, պետք է վճարեն արտադրական թափոնների հարկերը: Այս մասին այսօր Ազգային ժողովում հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի օրինականությունն ու արժանահավատությունը ստուգելու հարցերով հանձնաժողովի նիստում ասաց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

ՊԵԿ-ը ՀԿ-ներին կպարտավորեցնի տարեկան հաշվետվություն ներկայացնել
06 մարտի 2020   (0)

Գործող օրենսդրությունը վերանայելու օբյեկտիվ անհրաժեշտություն է առաջացել: Այս մասին մարտի 6-ին ԱԺ նիստում «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

ԵՐԿՕՐՅԱ ԴԱՍԸՆԹԱՑ` ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
06 մարտի 2020   (0)

ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2020 թ.-ի մարտի 11-ից 12-ը կազմակերպում է «Շահութահարկ» թեմայով 2-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում:

Prev 1 ... 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 ... 26 Next
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն