2020թ-ի 1-ին եռամսյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 245 մլրդ 633 մլն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը (221 միլիարդ 20 միլիոն դրամ) գերազանցել է 24 միլիարդ 613 միլիոն դրամով կամ 11.1 %-ով:
Ասուլիսն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ:
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ նոր կորոնավիրուսի համաճարակի հետ կապված` հունիսի 15-ից ժամանակավորապես չի գործելու ք. Երևան, Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական 41/3 հասցեով տեղակայված ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման թիվ 5 բաժինը:
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Հայաստանում կորոնավիրուսի տարածման պայմաններում հարկային պարտավորությունների կատարումն ապահովող միջոցների կիրառումը իրականացվում է նպատակային:
Ինչպես արդեն բազմիցս մամուլում նշվել է, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում իրականացվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար տվյալների հիման վրա 2020 թվականին հարուցվել են քրեական գործեր Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Արայի Մինասյանի կողմից առերևույթ կատարված հանրորեն վտանգավոր արարքների դեպքերի առթիվ:
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Էդվարդ Հովհաննիսյանին նշանակել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ:
Պետական եկամուտների կոմիտեն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության փորձագետների աջակցությամբ ծառայությունների էլեկտրոնային առևտրի որոտի հարկման լուծումներ գտնելու բանակցությունների սեղանի շուրջ է համախմբել աշխարհում առաջատար տեխնոլոգիական ընկերություններին:
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2020թ. հուլիսի 1-ից մինչև 2021թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համալիր ստուգումների տարեկան ծրագիրը:
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ուժեղացված հսկողություն է իրականացվում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ՀՀ պարետի որոշումներով հաստատված ցանկերի ապրանքների արտահանման նկատմամբ:
Օրենսդրական փոփոխությունների արդյունքում ժամկետանց հարկային պարտավորությունների համար տույժի հաշվարկը ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 2020 թվականի ապրիլի 20-ից հետո 0.075 տոկոսի փոխարեն հաշվարկվելու է 0.04 տոկոսի չափով,
Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է կատարելագործել էլեկտրոնային կառավարման համակարգերը:
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ աշխարհում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված և առկա սահմանափակումներից ելնելով` Իրանից Հայաստան բեռների ներմուծումն իրականացվել է փոխաբեռնման միջոցով՝ օրական կատարելով 70-80 ավտոմեքենայի վերաբարձում:
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մեկնարկել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 18-րդ միջոցառումը (կարգը սահմանված է ՀՀ կառավարության 14.05.2020թ. թիվ 730-Լ որոշմամբ):
Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հարկ վճարողներին շնորհել «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագրեր: Պահպանելով անվտանգության կանոնները` ևս 5 տնտեսվարողի հավաստագիր ուղարկվել է փոստային կապով:
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 22․04․2020թ․-ի ՀՕ-220-Ն օրենքի և «Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» 22․04․2020թ․-ի ՀՕ-221-Ն օրենքի համաձայն` 2020 թվականի ապրիլի 21-ից ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը տույժը վճարում է 0.04%-ի չափով՝ 0․075%-ի փոխարեն։
Պետական եկամուտների կոմիտեն հարկերն էլեկտրոնային վճարելու նոր այլընտրանք է ստեղծել։ Այսուհետ տնտեսվարողները և ֆիզիկական անձինք կարող են հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային հարթակում կատարել հարկային պարտավորությունները՝ բանկային քարտով վճարման միջոցով: