12 հունիսի 2013
(0)
Հունիսի 13-16-ին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը կմասնակցի Հոնգ Կոնգում կայանալիք «ITE & MICE» միջազգային զբոսաշրջային էքսպոյին:
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այս էքսպոն Ասիայում զբոսաշրջության ոլորտի ամենամեծ միջոցառումներից է, որին մասնակցում են 50 երկրների շուրջ 600 զբոսաշրջային կազմակերպություններ եւ կառավարության ներկայացուցիչներ:
06 մայիսի 2013
(0)
Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը 2013 թ. հունվար-մարտին կազմել է 128.2 հազար, տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:
Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ զբոսաշրջիկների թիվն ավելացել է 22.9%-ով:
19 ապրիլի 2013
(0)
Ֆրանսիական զարգացման գործակալությունն, իրականացնելով Ֆրանսիայի կառավարության պաշտոնական օժանդակությունը, պատրաստակամություն է հայտնել ֆինանսավորելու Հայաստանի մի շարք ենթակառուցածքային ծրագրեր:
17 ապրիլի 2013
(0)
Համաձայն վիճակագրության' անցած տարի Հայաստան է ժամանել ավելի քան 843,3 հազ. զբոսաշրջիկ (անցած տարվա համեմատ աճը կազմել է 11,3%): Միաժամանակ, երկրից դուրս է եկել մոտ 806,6 հազ. զբոսաշրջիկ (աճը կազմել է 12,8%):
05 ապրիլի 2013
(0)
Երեւան-Վան ուղիղ չվերթը դեռեւս չսկսված սառեցնելու մասին թուրքական իշխանությունների որոշմանը խիստ են արձագանքել Վանի գործարարները՝ այդ որոշումն անհասկանալի որակելով։
20 մարտի 2013
(0)
Մարտի 20-23-ին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը (ՀԱՄՀ) տեղական 13 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ ներկայացնելու է Հայաստանը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կայանալիք «MITT» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:
18 մարտի 2013
(0)
Մարտի 16-19-ին Մոսկվայում տեղի է ունենում «Intourmarket» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը, որին Հայաստանը ներկայացնում են հայաստանյան զբոսաշրջային ընկերությունները: Ցուցահանդեսն իրականացվում է ՌԴ կառավարության, Զբոսաշրջության զարգացման դաշնային գործակալության եւ ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության կողմից:
15 մարտի 2013
(0)
Մարտի 16-18-ին Հայաստանը մասնակցելու է Գերմանիայի Ռայնլանդ-Պալատինատե երկրամասի Մայնց քաղաքում տեղի ունենալիք «Touristik Welt» միջազգային ցուցահանդեսին: Այն նախատեսվում է 70 ընկերությունների եւ շուրջ 20 հազար այցելուի մասնակցություն:
Մարտի 14–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության դահլիճում կայացավ ԵՐԵՎԱՆ – ՎԱՆ – ԵՐԵՎԱՆ չվերթի շնորհանդեսը։ Մասնակցում էին երեք տասնյակից ավելի տուրիստական ընկերությունների ղեկավարներ, հայաստանյան և միջազգային կազմակերպությունների պատասխանատուներ ու ներկայացուցիչներ։
13 մարտի 2013
(0)
«Իքս-Գրուպ» բազմաճյուղ կոնցեռնը մտադիր է 4-աստղանի հյուրանոցային համալիր կառուցել Երեւանի ամենագեղատեսիլ վայրերից մեկում՝ Հրազդանի կիրճում: Հյուրանոցը պետք է կառավարվի համաշխարհային առաջատար հյուրանոցային բրենդերից մեկի կողմից:
13 մարտի 2013
(0)
Տարիների երկարատև նախապատրաստական աշխատանքից հետո ապրիլի 3–ին վերջապես սկսելու է գործել ԵՐԵՎԱՆ-ՎԱՆ-ԵՐԵՎԱՆ չվերթը, որը մանրամասն ներկայացվելու է մարտի 14–ին ժամը 15.00–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության դահլիճում կայանալիք շնորհանդեսին և մամուլի ասուլիսին («Շիլաչի» հյուրանոցի առաջին հարկում)։
07 մարտի 2013
(0)
Համաշխարհաին տնտեսական ֆորումը երեկ հրապարակել է զբոսաշրջության մրցունակության զեկույցը, որտեղ Հայաստանը 140 երկրների մեջ զբաղեցրել է 79-րդ տեղը: Այդ մասին այսօր՝ մարտի 7-ին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
07 մարտի 2013
(0)
Եվրոպական 3 ավիաընկերություններ 2012 թ. դադարեցրել են դեպի Երեւան չվերթները: Այդ մասին ասաց Ճամփորդական գործակալների հայկական միության փոխնախագահ Եղիշե Թանաշյանը:
06 մարտի 2013
(0)
Մարտի 6-10-ին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը տեղական 17 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ ներկայացնելու է Հայաստանը Գերմանիայում կայանալիք «ITB’2013» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:
05 մարտի 2013
(0)
Ջերմուկ քաղաքը ձմեռային' մասնավորապես էքստրեմալ զբոսաշրջություն զարգացնելու համար նախադրյալներ ունի, կարծում է «Armenian Extreme Club» կազմակերպության ղեկավար Գոռ Հովհաննիսյանը։