Զբոսաշրջություն

Prev 1 2 3 4 5 6 7 8 9 Next
Ինը ամսում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն ավելացել է 13,6%–ով և հասել 941 151–ի
03 դեկտեմբերի 2014   (0)
2014թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 941 151 մարդ՝ 2013թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 13,6 տոկոսով, հայտնում է ՀՀ ԱՎԾ-ն:
Երևանն ԱՊՀ քաղաքների առաջին եռյակում է, ուր մեկնում են ռուսները նոյեմբերյան տոներին
18 նոյեմբերի 2014   (0)
Oktogo.ru հյուրանոցների առցանց–նախապատվերի ռուսական ծառայությունը պարզել է ԱՊՀ ամենապահանջված քաղաքներն ու երկրները, ուր մեկնում են ռուսները նոյեմբերյան տոներին։ Դրանց թվում է նաև Հայաստանի մայրաքաղաքը։
«Արենի» գինու և բերքի ավանդական փառատոնը կանցկացվի Վայոց Ձորի մարզում հոկտեմբերի 1-5-ը
30 սեպտեմբերի 2014   (0)
Վայոց Ձորի մարզում հոկտեմբերի 1-5-ը տեղի կունենա «Արենի» գինու և բերքի 6-րդ ավանդական փառատոնը, սեպտեմբերի 26-ին լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարությանն առընթեր զբոսաշրջության բաժնի պետ Մեխակ Ապրեսյանը:
Առաջին կիսամյակում Հայաստան է այցելել մոտ 496 հազար զբոսաշրջիկ, իսկ զբոսաշրջելու նպատակով երկրից մեկնել է մոտ 475 հազար մարդ
23 սեպտեմբերի 2014   (0)
Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2014թ.-ի առաջին կիսամյակում Հայաստան է այցելել 495 967 զբոսաշրջիկ, ինչը 17,3 տոկոսով պակաս է 2013թ.-ի ցուցանիշից, օգոստոսի 13-ին լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության բաժնի պետ Մեխակ Ապրեսյանը:
Հայաստանը 2013թ.–ին հաղթահարել է զբոսաշրջային այցելությունների մեկմիլիոնանոց շեմը
19 սեպտեմբերի 2014   (0)
Նախնական փորձագիտական գնահատականներով, Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը 2013 թվականին կազմել է 1.08-1.09 մլն, օգոստոսի 13-ին լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության բաժնի պետ Մեխակ Ապրեսյանը:
Սևանն ընդգրկվել է նախկին ԽՍՀՄ-ում ռուսաստանցիների ամառային արձակուրդի նախընտրելի հանգստավայրերի լավագույն յոթնյակում
26 օգոստոսի 2014   (0)
Ռուսական առցանց ամրագրման Oktogo.ru ծառայությունը որոշել է ԱՊՀ երկրներում և հետխորհրդային տարածքում ռուսաստանցի զբոսաշրջիկների ամառային արձակուրդի ամենահանրաճանաչ կուրորտային ուղղությունները։ Հանգստավայրերի վարկանիշը կազմվել է 2014թ. ամռանը ճանապարհորդությունների ամրագրման տվյալներով։ Ցանկում է նաև Հայաստանի Սևանա լիճը։
Հայաստանից գրեթե կես միլիոն զբոսաշրջիկ Վրաստան է այցելել 2014 թ.–ի I կիսամյակում
13 օգոստոսի 2014   (0)
Հայաստանից մոտ 486.5 հազար զբոսաշրջիկ Վրաստան է այցելել 2014 թվականի առաջին կիսամյակում։ Ինչպես վկայում են Վրաստանի զբոսաշրջության ազգային ադմինիստրացիայի տվյալները, զբոսաշրջիկների թիվը Հայաստանից հաշվետու ժամանակահատվածում ավելացել է 5 տոկոսով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Ապրիլի 4-6-ը տեղի կունենա «Զբոսաշրջություն, Հանգիստ և Ժամանց» 2014 ցուցահանդես
03 ապրիլի 2014   (0)
Հարգելի գործընկեր «Պրոմ Էքսպո» ընկերությունը հրավիրում է մասնակցել «Զբոսաշրջություն, Հանգիստ և Ժամանց» 2014 միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին, որը կկայանա 2014թ. Ապրիլի 04-06-ը «ԵՐԵՎԱՆ Էքսպոկենտրոն» (Մերգելյան ինստիտուտի տարածք) Հ.Հակոբյան 3 հասցեով:
Հայաստանը 140 երկրների շրջանում զբաղեցնում է 79–րդ տեղը զբոսաշրջության համաշխարհային շուկայում. էկոնոմիկայի նախարար
27 նոյեմբերի 2013   (0)
Համաշխարհային տնտեսական ֆորումի «Տուրիզմի մրցունակության զեկույցի» համաձայն' Հայաստանը տուրիզմի համաշխարհային շուկայում զբաղեցնում է 79–րդ տեղը 140 երկրների շրջանում, հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը կառավարության նոյեմբերի 21-ի նիստի ժամանակ։
Սեւանի թերակղզում ճոպանուղի կկառուցվի
04 սեպտեմբերի 2013   (0)
Սեւանի թերակղզում ճոպանուղի կկառուցվի: «Ախթամար» ՓԲԸ-ն դեռ 2009 թ. նախաձեռնել է ներդրումային ծրագիր՝ Սեւանի թերակղզու շրջանում զբոսաշրջային ենթակառուցվածքների ստեղծման համար, այդ թվում՝ լեռնադահուկային սպորտի:
«ՏաԹեւեր». ուղեւորների 99 տոկոսը գոհ են ծառայության եւ անվտանգության մակարդակից
27 օգոստոսի 2013   (0)
«ՏաԹեւեր» ճոպանուղու ծառայություններից ս.թ. հուլիսին օգտվել են 17 161 ուղեւորներ, որոնց մեծամասնությունը Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի քաղաքացիներ են եղել:
Հնդկական զբոսաշրջային ընկերությունները հետաքրքրված են Երևանյան շուկայով
14 օգոստոսի 2013   (0)
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Կամո Մովսեսյանը, արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Տիգրան Աստվածատրյանը և տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանն օգոստոսի 13-ին ընդունել են հնդկական «North Star Hospitality» զբոսաշրջային ընկերության ղեկավար կազմի ներկայացուցիչներին։
ԱՄՆ-ի դեսպանը Հայաստանում զբոսաշրջությունը զարգացնելու յոթ դաս է տվել
09 հուլիսի 2013   (0)
ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը Հայաստանում զբոսաշրջությունը զարգացնելու իր միջոցներն է առաջարկել' Վայոց ձորի եւ Սյունիքի մարզեր կատարած այցից հետո: Twitter-ի իր միկրոբլոգում նա հայտնել է Հայաստանի մարզերով շրջելու ընթացքում իր ստացած յոթ դասի մասին:
Տաթեւի վանքում զբոսաշրջային նոր ծառայություններ կգործեն
02 հուլիսի 2013   (0)
Հուլիսի 1-ից Տաթեւի վանք այցելողները կարող են օգտվել նոր զբոսաշրջային ծառայություններից: Այդ մասին հուլիսի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «ՏաԹեւեր» ճոպանուղու տնօրեն Վահան Մելիքսեթյանը:
Երեւան-Բաթում-Երեւան գնացքի տոմսերը հնարավոր է ձեռք բերել քառասուն օր առաջ
13 հունիսի 2013   (0)
Երեւան-Բաթում-Երեւան երթուղու «Արմենիա» արագընթաց գնացքի տոմսերը հնարավոր է ձեռք բերել մեկնումից մոտ քառասուն օր առաջ: Գնացքը կսկսի գործել արդեն հունիսի 15-ից, եւ սեզոնը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 30-ը ներառյալ: Այս մասին ասաց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Վահե Դավթյանը:
Prev 1 2 3 4 5 6 7 8 9 Next
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն