Զբոսաշրջային ընկերությունները Արցախում տեղի ունեցած 44-օրյա պատերազմից հետո, ինչպես նաև դեռևս չնահանջող կորոնավիրուսային հիվանդության պայմաններում ՀՀ-ում այդ ոլորտում առաջընթաց են նկատում:
Զբոսաշրջիկները վերադառնում են. տուրիստական ընկերությունները ՀՀ-ում այդ ոլորտում առաջընթաց են նկատում
Լրագրողների համար կազմակերպվել է մեդիատուր «Խոսրովի անտառ» պետական արգելոցի երթուղիներից մեկով՝ Գառնի տեղամասից դեպի Հավուց թառ վանական համալիր։ Արշավն իրականացվել է Ազատ գետի և համանուն կիրճի ձախակողմյան հատվածում։
Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան է ժամանել 86 հազար 524 զբոսաշրջիկ, ինչը 2020 թվականի հունվար-մարտի 307 հազար 590-ի համեմատ նվազել է 71.9 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները:
Հայաստանը՝ 62 երկրների շարքում, մայիսի 15-ից 19-ը մասնակցում է Միջին Արևելքի ամենախոշոր զբոսաշրջային ցուցահանդեսին, որը տարածաշրջանում կազմակերպված ամենախոշոր ցուցահանդեսն է համավարակի ժամանակահատվածում։
Մայիսից մինչև նոյեմբերի վերջ ընկած ժամանակահատվածում նախատեսվում է անցկացնել մոտ 3 տասնյակ փառատոն՝ ամենատարբեր ուղղություններով:
Երևանի Խաչքարերի պուրակում մայիսի 27-ին և 28-ին կանցկացվի «Ճանաչիր Հայաստանը» մարզային զբոսաշրջային ցուցահանդեսը, որի շրջանակում կներկայացվեն Հայաստանի յուրաքանչյուր մարզի զբոսաշրջային հնարավորությունները:
Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները ներկայացնելու համար Զբոսաշրջության կոմիտեն հյուրընկալել է ռուսական երկու մեծ հեռուստաընկերություն՝ НТВ և «Россия-1»:
Զբոսաշրջության ոլորտի ճշգրիտ վիճակագրական տվյալների հավաքագրման մեխանիզմի բարելավման նպատակով կատարելագործվել է սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) ծրագիրը, որը հնարավորություն է տալիս ստանալու առավել ճշգրիտ և համապարփակ տեղեկատվություն ներգնա և արտագնա զբոսաշրջիկների թվաքանակի վերաբերյալ, ըստ՝
Հայաստանը 2020 թվականին մեծ անկում է գրանցել զբոսաշրջության ոլորտում, սակայն 2021 թվականին հնարավոր է ընկնել նորմալ տեմպի մեջ։
Մարտի 16-ից 18-ը Մոսկվայում կայացած MITT Moscow զբոսաշրջային ցուցահանդեսին Հայաստանը, երկար դադարից հետո, կրկին ներկայացրել է իր զբոսաշրջային ներուժը։
Հայաստանի զբոսաշրջության կոմիտեն պատրաստվում է զբոսաշրջային սեզոնին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ալֆրեդ Քոչարյանը նշեց, որ մշակում են մարկետինգային ռազմավարություն, առանձնացնում են ուղղությունները, հստակեցնում են անելիքները:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ալֆրեդ Քոչարյանը և կոմիտեի Մարքեթինգի և խթանման վարչության խորհրդական Անի Արևշատյանը կգործուղվեն Մոսկվա՝ մասնակցելու «MITT Moscow 2021» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:
Հայաստանը մեկ միասնական տաղավարով կներկայանա մարտի 9-12 կայանալիք ITB Berlin միջազգային ամենախոշոր զբոսաշրջային ցուցահանդեսին, որն այս տարի անցկացվելու է առցանց ձևաչափով։
Հայաաստանում զբոսաշրջության ոլորտը 2020 թվականի դժվարություններից, զգալի կորուստներից հետո փորձում է վերականգնել ակտիվությունը:
Համավարակով պայմանավորված ամենատուժած ոլորտներից մեկը՝ զբոսաշրջությունը խթանելու և վերջինիս զարգացման համար նպաստավոր միջավայր ստեղծելու նպատակով ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը Զբոսաշրջության կոմիտեի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հետ համատեղ