Ակբա բանկը, Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հետ համատեղ, մեկնարկել է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2021-2022թթ. դրամաշնորհային ծրագիրը:



Ջրի խնայում, բերքի որակի բարձրացում. պետությունը խրախուսում է ոռոգման արդիական համակարգերի ներդրումը

Հայաստանում վերջին 1-2 տարում ակտիվացել է պետական աջակցությամբ կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերի ներդրման պահանջարկը. սա թույլ է տալիս խնայել ոռոգման ջուրը, բացի այդ՝ ստանալ անհամեմատ ավելի լավ որակով բերք:


Ապրիլի 21-ի դրությամբ, «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի շրջանակներում գյուղատնտեսության բնագավառում ներդրումներ կատարելու նպատակով Կոտայքի մարզից շուրջ 813 տնտեսվարողներ արդեն դիմել են ֆինանսական կառույցներին և անցել համապատասխան առցանց հավաստագրման փուլը:


«Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագրի շրջանակում Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում ապրիլի 20-ին մեկնարկել է առաջին առցանց ուսուցողական դասընթացը, որին մասնակցում է 21 դիմորդ Կոտայքի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Արագածոտնի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերից:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են կորոնավիրուսի հետևանքների մեղմմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ քննարկումները։ Ապրիլի 21- ին կայացած խորհրդակցությունը մեկնարկել է հաստատված 13 միջոցառումների կատարման ամենօրյա մշտադիտարկման արդյունքների ամփոփմամբ։


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անցկացրել է կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումների վերաբերյալ հերթական խորհրդակցությունը։


Ապրիլի 16-ին Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ (ՀԳՌԿՄ2) ծրագրի շրջանակներում ձեռքբերված 82 ձ/ուժ հզորությամբ 4 անիվավոր տրակտոր տրամադրվել է Գեղարքունիքի Այրք (3 տրակտոր) և Արագածոտնի Ամանոս (1 տրակտոր) համայնքների արոտօգտագործողների կոոպերատիվներին:


Հայաստանում կնքվել է գյուղատնտեսական ապահովագրության ավելի քան 700 պայմանագիր: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Աննա Օհանյանը՝ պատասխանելով NEWS.am-ի հարցին:


ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ապրիլի 14-ին կայացել է աշխատանքային քննարկում գյուղատնտեսական խնդիրների վերաբերյալ:


Հայաստանը մտադիր է ավելացնել գինու արտահանման ծավալները Կանադայի շուկայում: Այս մասին ապրիլի 7-ին ՀՀ Ազգային ժողովում տնտեսական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստին կառավարության 2019 թվականի ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է գյուղատնտեսական ոլորտում իրականացվող վարկային ծրագրերի ընթացքը:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր կայացել է հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումները:


Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի հետևանքով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող առանձին տնտեսվարողների մոտ կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմմանը:


Կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքն ու այդ համատեքստում նախատեսվող միջոցառումները:


ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հրամանով հաստատված ժամանակացույցի համաձայն տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը 2020թ. փետրվար ամսին ստուգումներ է իրականացրել ՀՀ Արմավիրի մարզի Մյասնիկյան, Ոսկեհատ, Պտղունք, Մուսալեռ, Այգեկ և Գայ համայնքներում։


ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ՝ սկսվելու են սպանդանոցների 100 անասնաբույժ-փորձագետների համար նախատեսված վերապատրաստման դասընթացներ՝ ապահովելու համար տվյալ մասնագետի գիտելիքների ու հմտությունների համապատասխան մակարդակը:


ՀՀ Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչությունը 2019 թվականի նոյեմբերից հանրապետության տարբեր մարզերում կազմակերպում և իրականացնում է «Պտղատու ծառերի էտի և ձևավորման» թեմայով վերապատրաստման դասընթացներ՝ վարչության բաժինների մասնագետների և տնտեսվարողների համար: