Գյուղապահովագրությունը այս տարի ևս կշարունակվի․ նախատեսվում է ապահովագրել այն մարզերն ու մշակաբույսերը որոնք անցած տարի չեն ապահովագրել:

Կորոնավիրուսն այս տարի ինչ ազդեցություն էլ ունենա գյուղատնտեսական բիզնեսի վրա, ոլորտի աջակցության ծրագրերը կշարունակվեն: 2020թ․-ին կորոնավիրուսի բացասական հետևանքները մեղմելու երկրորդ ծրագրով 30 հազար տնտեսվարողի կառավարությունն աջակցեց, և նրանք ցածր տոկոսներով վարկեր ստացան:


Հունիսի 11-ին կառավարության նիստում հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը:


Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում այս տարվա ընթացքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կկառուցվի ոռոգման ջրատար՝ շուրջ 700 գծամետր երկարությամբ:


ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) միջև ծրագրային փաստաթղթի ստորագրմամբ մեկնարկել է Հայաստանում կլիմայի փոփոխությանը գյուղատնտեսությունն առավել դիմակայուն դարձնելուն նպատակաուղղված տեխնիկական համագործակցության նոր ծրագիրը։


Կառավարությունը հավանություն տվեց 2020 թվականի ապրիլի 23-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 10 մլն եվրո գումարի չափով թիվ CAM 1002 06 D ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:


ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն անդրադառնում է «Անասնաբուժության մասին» օրենքում նախատեսվող փոփոխություններին: Փոփոխությունից հետո մասնավոր ծառայություններ մատուցող անասնաբույժները կլիցենզավորվեն:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է Արարատի մարզ:


Ընթացիկ տարվա մարտ-մայիս ամիսների ընթացքում ԱՀ ԳՆ անասնաբուծության և անասնաբուժության վարչության աշխատակիցները, վարչության պետ Նորայր Մուսայելյանի գլխավորությամբ, աշխատանքային այցեր են իրականացրել Մարտունու շրջանի Ծովատեղ, Հերհեր, Խերխան, Կավահան և Մսմնա համայնքներ:


Բանկերն ամենափոքր առիթն օգտագործում են, որպեսզի ֆերմերներին վարկեր չտրամադրեն կամ ձգձգեն միջոցների վճարումը, ինչը բացասաբար է անդրադառնում գյուղատնտեսական աշխատանքների վրա։


«Արտաշատ» ջրօգտագործողների ընկերության տարածքն ընդգրկում է 54 համայնք: Ոռոգման սեզոնին այս համայնքներում անխափան ջրամատակարարում ապահովելու համար ընկերությունն անում է հնարավոր ամեն ինչ:
.jpg)

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մայիսի 11-ին հանդիպում էր կազմակերպել գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերին մասնակցող ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ:


Գյուղմթերք արտահանող ընկերություններից մեկը բեռնատար ինքնաթիռ է վարձել եւ առաջին թռիչքն իրականացրել է ապրիլի 24–ին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է կառավարության լրատվական ծառայությունից։


ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալությունն արտակարգ դրության պայմաններում ևս շարունակում է իրականացնել «Աեզոնային զբաղվածության խթանման» ծրագիրը, որի հիմնական նպատակը գյուղացիական տնտեսություններին աջակցության տրամադրումն է:


Ազոտական պարարտանյութի հերթական խմբաքանակը՝ շուրջ 62 տոննա, մատակարար կազմակերպության կողմից և Լոռու մազպետարանի աշխատակիցների մասնակցությամբ բաշխվեց Թումանյանի և Գուգարքի տարածաշրջանների համայնքներին: Վաղը և մյուս օրը կբաշխվի ևս 125 տոննա՝ այս անգամ արդեն Սպիտակի և Տաշիրի տարածաշրջանների համայնքներին:


Կառավարություն այսօրվա նիստում ՀՀ էկոմոնիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է փոփոխություններ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառման մեջ, որով ընդլայնվում է գյուղատնտեսության ոլոլորտում պետական աջակցության ծրագրերինաջակցությունը և շահառուների շրջանակը


Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 30-ի նիստում որոշում կայացրեց փոփոխություններ կատարել «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին» որոշման մեջ: