
29 նոյեմբերի 2012
(0)

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ:

27 նոյեմբերի 2012
(0)

2012թ. սկզբից մինչեւ նոյեմբերի 22-ը Հայաստանը 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ արտահանել է չորս անգամ ավելի դեղձ եւ 2.7 անգամ ավելի խաղող։ Այդ մասին հայտնում են Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունից։

27 նոյեմբերի 2012
(0)

Հայաստանի գյուղատնտեսական ոլորտի ներկայացուցիչները հերքել են լուրերը, թե Վրաստանը հրաժարվում է մաքսատնից ներս թողնել հայկական խաղող։
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Արարատի մարզի գյուղատնտեսության աջակցման մարզային կենտրոնի ղեկավար Գոռ Գալստյանը հայտնեց, որ ֆերմերներից այդպիսի ահազանգ չի ստացել։

25 նոյեմբերի 2012
(0)

Հայաստանում խաղողի մթերման ծավալը նոյեմբերի 22-ի դրությամբ կազմել է 157 հազար տոննա, ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:

25 նոյեմբերի 2012
(0)

Հայաստանի Սևանա լիճ 366 հազար մանրաձուկ է բաց թողնվել, հաղորդում է ՀՀ բնապահանպանութան նախարարությունը:
Հաղորդագրության համաձայն' այս տարի Սևանա լիճ է բաց թողնվել 3 գրամ և ավելի կշռով 200 հազար հատ ամառային իշխան և 166 հազար հատ գեղարքունի մանրաձուկ, որոնք ձեռք են բերվել «Արևաձուկ» կազմակերպությունից և Անգեղակոթի ձկնաբուծական գործարանից:

25 նոյեմբերի 2012
(0)

Innovation Greenhouse հայկական ընկերությունը ջերմոցային տնտեսությունները ջեռուցելիս ավտոգազալցման կայանների ելքային էներգիայի օգտագործման գաղափարի մշակողն է դարձել, լրագրողներին տեղեկացրեց ընկերության տնօրեն Գոռ Ռուստամյանը:

24 նոյեմբերի 2012
(0)

Թարմ պտուղ-բանջարեղենային մշակաբույսերի արտահանումը Հայաստանից այսօրվա դրությամբ կրկնակի աճել է նախորդ տարվա համեմատ՝ կազմելով 28500 տոննա, ուրբաթ լրագրողներին հայտնեց Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:

Խաղողի դիմաց հայ գյուղացիներին վերամշակող ընկերությունների պարտքը կազմում է 706 մլն դրամ. փոխնախարար
24 նոյեմբերի 2012
(0)

Մատակարարված խաղողի դիմաց հայ գյուղացիներին վերամշակող ձեռնարկությունների պարտքը կազմում է 706 մլն դրամ, ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:

22 նոյեմբերի 2012
(0)

Երբ «Սենդի» անունը կրող հզոր փոթորիկը ԱՄՆ-ի արևելյան ափեր հասավ, ապա պահածոները դարձան ամենամեծ պահանջարկ ունեցող ապրանքները, որոնք ակնթարթորեն անհայտացան վաճառասեղաններից։ Գաղտնիք չէ, որ պահածոները բարձր են գնահատվում հատկապես իրենց երկար պահպանման շնորհիվ։

16 նոյեմբերի 2012
(0)

«Հրապարակը» գրում է, թե տեւական ժամանակ է, ինչ Հայաստանից Իրան ոչխար չի արտահանվում: Պատճառը Իրանում չորս անգամ արժեզրկված ազգային դրամն է, այն դոլարի վերածելը ձեռնտու չէ իրանցի գործարարներին, որոնք այստեղ դոլարով էին ոչխարներ գնում:

12 նոյեմբերի 2012
(1)

Հայաստանում հունվար-սեպտեմբեր ամիսներին գյուղատնտեսական և ձկնարդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալը կազմել է 620,7 մլրդ դրամ' 2011թ նույն ժամանակահատվածի համեմատ ապահովելով 10,7 տոկոս աճ:
07 նոյեմբերի 2012
(0)

Նոյեմբերի 6-ին, աշխատանքից ազատվել է գյուղատնտեսության նախարարության «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության եւ բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Մամիկոն Գասպարյանին:

04 նոյեմբերի 2012
(0)

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արամայիս Գրիգորյանը եւ Պարենի համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Ֆերնանդա Գուարիերին այսօր ստորագրվեց անտառների պահպանմանն ուղղված ծրագրի փաստաթուղթը։
«Անտառների վերականգնում եւ անտառապատում» ծրագրի արժեքը 432 հազար ԱՄՆ դոլար է, իրականացվելու է ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության աջակցությամբ։

03 նոյեմբերի 2012
(0)

Հայաստանում հայտնաբերված սիբիրյան խոցի դեպքերն ամանորյա տոների նախաշեմին գլխաքանակի անկման կհանգեցնեն, ուրբաթ ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանի ագրարագյուղացիական միության (ԱԳՄ) ղեկավար Հրաչ Բերբերյանը:

03 նոյեմբերի 2012
(0)

Գյուղատնտեսության ոլորտին 2013թ-ի պետբյուջեով հատկացվելու է 12 մլրդ 980 մլն 692 հազար դրամ, որից 4,9 մլրդ դրամը հատկացվելու է հատուկ ծախսերի համար, իսկ 8 մլրդ-ը կտրամադրվի վարկային ծախսերի համար: Այս մասին նոյեմբերի 2-ին Ազգային ժողովում 2013թ-ի պետբյուջեի քննարկման ժամանակ նշեց ՀՀ Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը: