Ակբա բանկը, Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հետ համատեղ, մեկնարկել է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2021-2022թթ. դրամաշնորհային ծրագիրը:



Ջրի խնայում, բերքի որակի բարձրացում. պետությունը խրախուսում է ոռոգման արդիական համակարգերի ներդրումը

Հայաստանում վերջին 1-2 տարում ակտիվացել է պետական աջակցությամբ կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերի ներդրման պահանջարկը. սա թույլ է տալիս խնայել ոռոգման ջուրը, բացի այդ՝ ստանալ անհամեմատ ավելի լավ որակով բերք:


Հայաստանում առաջինն անգամ քարտեզագրվում են խաղողի այգիները։ Անօդաչուի արձանագրած տվյալները կգրանցվեն գինու կադաստրում։ Գինու կադաստրը նաև կդառնա ուղեցույց ներդրողների համար։


ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ փուլի ծրագրի արժեշղթաների զարգացման բաղադրիչի մրցույթին նվիրված աշխատաժողով: Մրցույթի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ այստեղ։

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 24-րդ ծրագրով օժանդակություն կտրամադրվի գյուղատնտեսական հումքի վերամշակմամբ զբաղվող տնտեսվարողներին:


ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրով մշակվել է աջակցության ձևաչափ՝ ուղղված Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի 34 սահմանամերձ բնակավայրերում ...


Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) համաֆինանսավորմամբ մեկնարկում է «Գյուղատնտեսության կայուն զարգացմանն ուղղված ծրագրերի մրցույթ»-ը։


ՀՀ էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը հարցազրույցում մեկնաբանում է աշնանացան ցորենի պետական աջակցության ծրագրի ընթացքը և նշում երկրում սեփական ցորենի բավարար պաշարի առկայության կարևորությունը պետական անվտանգության տեսանկյունից։
.jpg)

ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Երևանի քաղաքապետարանի համատեղ ջանքերով «Հրազդան» մարզադաշտի հարակից հատվածում օգոստոսի 8-ին վերաբացվել է գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը, որը կգործի յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին:


Էկոնոմիկայի նախարարությունը նախորդ տարիներին տրամադրված գույքին ի հավելումն՝ այս տարի գյուղմթերքի տոնավաճառի համար կտրամադրի մոտ 200 վաճառասեղան, 75 վրան, 100 կշեռք։


Տոնավաճառին մասնակից բոլոր ֆերմերներին ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից տրամադրվել են նաև ախտահանիչ նյութեր և դիմակներ։


Նախարարության ներկայացուցիչները կենտրոնի տնօրեն Գայանե Սարգսյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել կենտրոնի ջերմոցներում, որտեղ իրականացվում է լոլիկի, վարունգի, տաքդեղի և այլ մշակաբույսերի սածիլների արտադրություն:

Հայաստանում, ընդհանուր վերցրած, պիլոտային ծրագրով այս տարի վաճառվել է 1546 գյուղապահովագրական պայմանագիր: Ցուրտ-կարկուտից տուժած շահառուներն արդեն սկսել են դիմել փոխհատուցման համար


Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները


ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն ու Գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանն և վարչության պետի տեղակալ Վարսիկ Մարտիրոսյանն այցելել են Արարատի մարզի Ոստան համայնք` մշակաբույսերի ցանքատարածությունները դիտարկելու, ընթացիկ գյուղատնտեսական աշխատանքներին ծանոթանալու և բերքահավաքին հետևելու նպատակով:


Բերքահավաքի սեզոնի հետ կապված, Էկոնոմիկայի նախարարությունը հիշեցնում է, որ, համաձայն «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի՝ արգելվում է այրել խոզանները՝ բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում:


ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը իրականացնում է Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիր, որի ընդհանուր արժեքը 50 միլիոն ԱՄՆ դոլար է: