Տրանսպորտ

Prev 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... 15 Next
Կապահովվի ավիափոխադրման մրցունակությունը
27 փետրվարի 2015   (0)
ՀՀ կառավարության հռչակած օդային փոխադրման ազատականացմանն ուղղված միջոցառումներն ապահովելու նպատակով կառավարությունն ստեղծել է ավիափոխադրողի մասնագրի, օդային փոխադրումների իրականացման, օդային շահագործման թույլտվության ստացման համար ներկայացվող հայտերի քննարկման հետ կապված հարցերի խորհուրդ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավորությամբ, հաստատել խորհրդի անհատական կազմը, խորհրդի աշխատակարգը, եզրակացությունների տրամադրման գնահատման չափանիշները:
Տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի նիստ
26 փետրվարի 2015   (0)
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում փետրվարի 25-ին տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը:
Ներկայացվել են Տրանսպորտի և կապի նախարարության գործունեության հաշվետվությունները
25 փետրվարի 2015   (0)
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ շարունակվել է հանրապետական գործադիր մարմինների՝ 2014 թվականի ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման և գնահատված կատարողականների հաշվետվությունների քննարկումը:
Հանձնարարել է մեկ անգամ ևս քննարկել բոլոր այն երթուղիները, որոնք առավել նպատակահարմար են հարմարեցված ավտոբուսների շահագործման համար
24 փետրվարի 2015   (0)
Հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց տեղափոխման համար հատուկ վերելակներով կահավորված հասարակական տրանսպորտի 10 ավտոբուսները փորձարկումից հետո հանձնվել են շահագործման: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում փետրվարի 23-ին տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
Ներքաղաքային հասարակական տրանսպորտի 10 ավտոբուսներ կահավորվել են հատուկ կարիքներ ունեցող անձանց տեղափոխման համար նախատեսված վերելակներով
23 փետրվարի 2015   (0)
Կայացել է հատուկ կարիքներով անձանց տեղափոխման համար ավտոբուսները վերելակներով կահավորելու ծրագրի շնորհանդեսը, որին մասնակցել են ոլորտի մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչներ: Հատուկ կարիքներ ունեցող անձանց համար Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում 2014 թվականին քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել էր վերելակներով կահավորել քաղաքային հասարակական տրանսպորտի թվով 10 ավտոբուս:
Հանձնարարվել է բացառել հասարակական տրանսպորտի վարորդների կողմից ղեկին ծխելու դեպքերը
17 փետրվարի 2015   (0)
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցվել է, որ ՃՈ հետ նախորդ շաբաթ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացված հսկողության շրջանակում կազմվել է 89 արձանագրություն, որից 83-ը՝ հասարակական տրանսպորտի կանգառներում այլ տրանսպորտային միջոցների կայանման համար:
«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները հունվարին սպասարկել են 133 հազար 574 ուղևոր
16 փետրվարի 2015   (0)
2015թ. հունվարին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները սպասարկել են 133 հազար 574 ուղևոր, ինչը շուրջ 1 569 ուղևորով կամ 1,18 տոկոսով ավելի է 2014թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից, հաղորդում է Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։
Կակտիվանա Գյումրու «Շիրակ» օդանավակայանի աշխատանքը
13 դեկտեմբերի 2014   (0)
Կառավարության հավանությունն է ստացել «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Գյումրու «Շիրակ» օդանավակայանի ուղևորներին ազատել ելքի համար պետտուրքի վճարումից, ինչը կխթանի ուղևորահոսքի ավելացումը: Այսպիսով, կառավարության ղեկավարի դիտարկմամբ, խրախուսվում է Գյումրու օդանավակայանի աշխատանքի արդյունավետությունը:
Բարեփոխվում է մարդատար-տաքսի ավտոմեքենայով ուղևորափոխադրման կարգը
11 դեկտեմբերի 2014   (0)
ՀՀ կառավարությունը հաստատել է մարդատար տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրման կազմակերպման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը: Նոր կարգի գործողությունը տարածվում է մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրում իրականացնող բոլոր կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից), անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց վրա: Լիցենզիայի նոր ձևը և լիցենզավորման փոփոխված կարգը, վարչապետ Հովիկ Աբրահամյանի կարծիքով, կբարելավեն ոլորտի աշխատանքը, ինչը թույլ կտա որակյալ ծառայություն մատուցել քաղաքացիներին: Միաժամանակ կպարզեցվի լիցենզավորման գործընթացը, կնվազի կոռուպցիոն ռիսկը:
Քաղաքացիները կազատվեն տուգանքի ավելացած մասի վճարման պարտականությունից
28 նոյեմբերի 2014   (0)
Նոյեմբերի 27-ին տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստում հավանություն է տրվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ևս 4 օրենքի նախագծերում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթին, որով ակնկալվում է կարգավորել հանրային իրավական դրամական պահանջների գործերով ներկայումս առկա բացերը, առանձին դեպքերի համար ունենալ հանրային իրավական դրամական պահանջների կատարման դատական կարգ՝ միաժամանակ պահպանելով ընդհանուր արտադատական կարգը:
Մայրաքաղաքում ևս վեց կայանատեղեր են առանձնացվել ու կահավորվել տաքսիների կայանման համար
25 նոյեմբերի 2014   (0)
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի՝ խստացվել է հսկողությունը մայրաքաղաքի հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ:
Հայկական «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների ուղևորահոսքը հունվար–հոկտեմբերին ավելացել է 22.3%–ով' հասնելով շուրջ 1.8 միլիոնի
21 նոյեմբերի 2014   (0)
Հայկական «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների ուղևորահոսքը հունվար–հոկտեմբերին ավելացել է 22.3%–ով և կազմել է մոտ 1 մլն 781 մլն 668 ուղևոր, ինչը 2013 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից շատ է 325 168 600–ով, հայտնում է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։
Կխստացվի երեկոյան ժամերին հասարակական տրանսպորտի աշխատանքի նկատմամբ հսկողությունը
30 հոկտեմբերի 2014   (0)
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է առավել խստացնել մասնավորապես երեկոյան ժամերին հասարակական տրանսպորտի աշխատանքի նկատմամբ հսկողությունը:
Տիգրան Մեծի պողոտան Սարալանջի փողոցին կապող նոր ճանապարհն էապես բեռնաթափել է երթևեկը
28 հոկտեմբերի 2014   (0)
Ամբողջությամբ ավարտվել և շահագործման է հանձնվել Տիգրան Մեծի պողոտան Սարալանջի փողոցին կապող նոր ճանապարհահատվածը, որն էապես բեռնաթափել է տվյալ հատվածի երթևեկությունը:
Շարունակվում են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
22 հոկտեմբերի 2014   (0)
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ անդրադառնալով ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգման աշխատանքներին՝ շինարարության և բերակարգման վարչության պետը զեկուցել է, որ 18 փողոցներում հիմնանորոգումն ավարտված է: Զուգահեռ շարունակվում են ընթացիկ նորոգման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է ակտիվացնել ասֆալտապատման և մասնավորապես ճաքալցման ու փոսալցման աշխատանքները:
Prev 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... 15 Next
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն