Հայտարարություններ

Prev 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next
Տիգրան Սարգսյանը մասնակցել է «Կովկաս շինարարություն եւ վերանորոգում EXPO 2013» ցուցահանդեսի բացմանը
30 մարտի 2013   (0) |
Վարչապետ Տիգրան Սարգսյանը մարտի 29-ին, մասնակցել է «Երեւան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում կազմակերպված տասներորդ հոբելյանական միջազգային մասնագիտացված «Կովկաս շինարարություն եւ վերանորոգում EXPO 2013» ցուցահանդեսի բացմանը։
Երեւանում կմեկնարկի «Կովկաս շինարարարություն եւ վերանորոգում EXPO 2013» միջազգային ցուցահանդեսը
29 մարտի 2013   (0)
Երեւանում, մարտի 29-31-ին, նորակառույց «Երեւան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում (Մերգելյան ինստիտուտի տարածք) կկայանա ամենախոշոր տասներորդ հոբելյանական միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը' «ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ EXPO 2013» խորագրով
Գաբալայում կանցկացվի Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան գործարար համաժողովը
28 մարտի 2013   (0)
Ադրբեջանական Գաբալայում մայիսի 21-ին կանցկացվի Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան հերթական գործարար համաժողովը: Երրորդ անգամ կազմակերպված եռակողմ գործարար համաժողովի շրջանակում կքննարկվեն տնտեսական համագործակցության եւ կապերի ընդլայնման հեռանկարները, ասված է Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարարության հաղորդագրությունում:
EXPO BEAUTY 2013
25 մարտի 2013   (0) |
«LOGOS» ընկերության և ՀԱԳՄ համատեղ ուժերով մարտի 22–24–ը «Երևան էքսպո» ցուցասրահում կազմակերպած «EXPO BEAUTY 2013» միջազգային 9–րդ մասնագիտացված ցուցահանդեսին մասնակցեցին Ֆրանսիական համալսարանի մի խումբ ուսանողներ, որոնց համար այս միջոցառումը ուսանելի շատ բան տվեց։
Երևանում կմեկնարկի «EXPO BEAUTY 2013» 9–րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը
21 մարտի 2013   (0)
LOGOS EXPO Center և Հայաստանի Արդյունաբորողնորի և Գործարարների (Գործատուների) միությունը հրավիրում է Ձեզ մասնակցելու տարվա ամենագեղեցիկ «EXPO BEAUTY 2013» 9–րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին, որը կանցկացվի մարտի 22-24-ը Երևանում «Երևան Էկսպո» նոր բացված ցուցասրահում (Մերգելյան ինստիտուտի տարածքում):
«ՀԿԵ» ընկերության պատվիրակությունը մասնակցեց մարտի 12-15 Պրահայում կայացած Բեռնափոխադրումների միջազգային երկաթուղային կոնֆերանսին
20 մարտի 2013   (0)
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի պատվիրակությունը՝ ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի գլխավորությամբ, մասնակցեց մարտի 12-15 Պրահայում կայացած Բեռնափոխադրումների 4-րդ միջազգային երկաթուղային կոնֆերանսի աշխատանքներին:
Հայաստանը կներկայանա Մոսկվայում կայանալիք «MITT» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին
20 մարտի 2013   (0)
Մարտի 20-23-ին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը (ՀԱՄՀ) տեղական 13 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ ներկայացնելու է Հայաստանը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կայանալիք «MITT» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:
Երեւանում կմեկնարկի «FINAR» ցուցահանդեսը՝ նվիրված Հայաստանի ֆինանսական հատվածին
20 մարտի 2013   (0)
Երեւանում, մարտի 22-24-ին, Հայաստանի նկարիչների միությունում կներկայացվի «FINAR» ցուցահանդեսը, որը նվիրված է Հայաստանի ֆինանսական հատվածին, որի գլխավոր ներկայացուցիչներն են' բանկերը, ապահովագրական ընկերությունները, վարկային կազմակերպությունները եւ այլն: Ցուցահանդեսին հատուկ տաղավարով կմասնակցի նաեւ ՀՀ կենտրոնական բանկը:
Մոսկվայում ընթացող «Intourmarket» ցուցահանդեսին Հայաստանը մասնակցում է առաջին անգամ
18 մարտի 2013   (0)
Մարտի 16-19-ին Մոսկվայում տեղի է ունենում «Intourmarket» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը, որին Հայաստանը ներկայացնում են հայաստանյան զբոսաշրջային ընկերությունները: Ցուցահանդեսն իրականացվում է ՌԴ կառավարության, Զբոսաշրջության զարգացման դաշնային գործակալության եւ ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության կողմից:
Հայաստանը մասնակցելու է Գերմանիայի Մայնց քաղաքում տեղի ունենալիք «Touristik Welt» միջազգային ցուցահանդեսինՀայաստանը մասնակցելու է Գերմանիայի Մայնց քաղաքում տեղի ունենալիք
15 մարտի 2013   (0)
Մարտի 16-18-ին Հայաստանը մասնակցելու է Գերմանիայի Ռայնլանդ-Պալատինատե երկրամասի Մայնց քաղաքում տեղի ունենալիք «Touristik Welt» միջազգային ցուցահանդեսին: Այն նախատեսվում է 70 ընկերությունների եւ շուրջ 20 հազար այցելուի մասնակցություն:
Digitec Expo իններորդ ամենամյա ցուցահանդեսը կանցկացվի Երևանում հոկտեմբերի 4-6–ը
09 մարտի 2013   (0)
«DigiTec Expo 2013» իններորդ ամենամյա ցուցահանդեսը կանցկացվի հոկտեմբերի 4-6–ն Էքսպո–կենտրոնում, որը գտնվում է Երևանի Մերգելյանի անվան ինստիտուտի տարածքում, չորեքշաբթի հայտարարեց Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։
Հայաստանը կներկայանա Գերմանիայում կայանալիք «ITB’2013» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին
06 մարտի 2013   (0)
Մարտի 6-10-ին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը տեղական 17 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ ներկայացնելու է Հայաստանը Գերմանիայում կայանալիք «ITB’2013» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:
Երևանում բացվել է Caucasus Travel Show միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը
03 մարտի 2013   (0)
Մարտի 1-ին Երևանում մեկնարկեց 12-րդ միջազգային Կովկասյան զբոսաշրջային ցուցահանդեսը (Caucasus Travel Show, CTS): Այս տարվա ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 75 կազմակերպություններ, որոնցից 58-ը` ՀՀ 11 մարզերից: Երկօրյա միջոցառման կազմակերպիչներն ակնկալում են այցելուներ Թուրքիայից, Վրաստանից, Հունաստանից, Եգիպտոսից, Արգենտինայից, Արաբական Միացյալ Էմիրություններից և Հայաստանի զբոսաշրջային ոլորտով հետաքրքրված այլ երկրներից:
Լոս Անջելեսի Զբոսաշրջային ցուցահանդեսում Հայաստանի եւ Արցախի միասնական տաղավարը հաղթող է ճանաչվել
26 փետրվարի 2013   (0)
ԱՄՆ-ի Լոս Անջելոս քաղաքում, փետրվարի 22-24-ին, տեղի ունեցած հեղինակավոր Լոս Անջելոսի Զբոսաշրջային ցուցահանդեսի «Լավագույն Նոր Տաղավարը» մրցանակի հաղթող է ճանաչվել Հայաստանի եւ Արցախի միասնական տաղավարը: Մրցանակը հանձնվել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամին:
Ճարտարագիտական համալսարանում բացվել է քիմիական տեխնոլոգիաների առաջին հայկական ցուցահանդեսը
12 փետրվարի 2013   (0)
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում փետրվարի 11-ին առաջին անգամ բացվել է քիմիական տեխնոլոգիաների մեծամասշտաբ ցուցահանդես: Ցուցահանդեսին մասնակացում են ոլորտի մոտ 50 կազմակերպություններ, այդ թվում՝ «Նաիրիտը», «Էլբատը» (մարտկոցների արտադրություն), Կենցաղային քիմիայի գործարանը, դեղագործական ընկերություններ, Հրազդանի եւ Արարատի ցեմենտի գործարանները եւ այլն:
Prev 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն