Հայտարարություններ

Prev 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next
Նոյեմբերի 8-ից 10-ը «Երևան Էքսպո» ցուցահանդեսային կենտրոնում կկայանա «Expo Iran-Armenia 2013» ցուցահանդեսը
07 նոյեմբերի 2013   (0)
Նոյեմբերի 8-ից 10-ը «Երևան Էքսպո» ցուցահանդեսային կենտրոնում, Հ. Հակոբյան 3 հասցեում (Մերգելյան ինստիտուտի տարածք) կկայանա «Expo Iran-Armenia 2013» իրանական կազմակերպությունների ցուցահանդեսը:
ՀԱԳՄ – ARMPROD EXPO
21 հոկտեմբերի 2013   (0) |
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատոիների) միությունը ավանդական ամենամյա «Արմպրոդէքսպո» ցուցահանդեսի գլխավոր կազմակերպիչներից է։ Սննդի տարբեր տեսակներ արտադրող ընկերություններից մինչև գյուղատնտեսական ծառայություններ մատուցող շուրջ 50 հայկական կազմակերպություն իրենց արտադրանքը հոկտեմբերի 18-ին ներկայացրին ցուցահանդեսում, որի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ամենամյա «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդեսի բացմանը
18 հոկտեմբերի 2013   (0) |
Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 18-ին Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում ներկա է գտնվել ամենամյա «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդեսի բացմանը:
Հոկտեմբերի 18-20 տեղի կունենա «ArmProd EXPO 2013» ցուցահանդեսը
16 հոկտեմբերի 2013   (0)
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) Միությունը և LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը հրավիրում են Ձեզ այցելել «ArmProd EXPO 2013» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որը տեղի կունենա 2013 թվականի հոկտեմբերի 18 – 20, “Yerevan Expo“ ցուցահանդեսային համալիրում, Հ. Հակոբյան 3 հասցեում (Մերգելյան ինստիտուտի տարածք):
Քննարկվել են գործակցային կապերի ակտիվացմանն ուղղված հարցեր
16 հոկտեմբերի 2013   (0)
Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներին նվիրված համաժողովի կլոր սեղանների շրջանակում քննարկվել են համագործակցության հիմնական ուղղություններով գործակցային կապերի ակտիվացմանն ուղղված հարցեր:
Արդյունաբերողների և գործարարների միջազգային կոնգրեսում
15 հոկտեմբերի 2013   (0)
Հոկտեմբերի 10–ին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կայացել է Արդյունաբերողների և գործարարների միջազգային կոնգրեսի հաշվետու 10–րդ ասամբլեան, որի աշխատանքներին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության կողմից մասնակցել է ՀԱԳ(Գ)Մ գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը։
Երևանում մեկնարկել է Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև համագործակցության զարգացման հեռանկարներին նվիրված համաժողովը
15 հոկտեմբերի 2013   (0)
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի այս տարվա հուլիսին Սանկտ Պետերբուրգ կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Երևանում մեկնարկել է երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներին նվիրված համաժողովը:
Հոկտեմբերի 11-13-ը կկայանա «Հայաստանը Ձեր գործընկեր էքսպո 2013» ցուցահանդեսը
10 հոկտեմբերի 2013   (0)
Հոկտեմբերի 11-13-ը Երևան էքսպո ցուցահանդեսային համալիրում կկայանա «Հայաստանը Ձեր գործընկեր էքսպո 2013» 4-րդ տարածաշրջանային, ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը: Ցուցահանդեսի շրջանակներում, առաջին անգամ մեր երկրի ցուցահանդեսային պատմության մեջ կիրականացվի համտես-մրցույթ:
Մոսկվայում անցկացվել է «Ոսկե նուռ» հայկական հինգերորդ փառատոն-տոնավաճառը
25 սեպտեմբերի 2013   (0)
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է հայկական ապրանքարտադրողների ապրանքների ամենամյա «Ոսկե նուռ» հինգերորդ տոնավաճառի հանդիսավոր բացման արարողությանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Արմենիա էքսպո 2013» ցուցահանդես
14 սեպտեմբերի 2013   (0) |
Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 14-ին այցելել է Երևան-էքսպո ցուցասրահում բացված «Արմենիա էքսպո 2013» ամենամյա տարածաշրջանային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդես: Հանրապետության Նախագահը շրջել է տաղավարներով, ծանոթացել ներկայացված ...
Երևանում բացվել է «Armenia EXPO 2013» առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսը
13 սեպտեմբերի 2013   (0) |
Վարչապետ Տիգրան Սարգսյանը Երեւան-էքսպո ցուցասրահում մասնակցել է «Armenia EXPO-2013» տարածաշրջանային, ունիվերսալ առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսի բացմանը:
Սեպտեմբերի 13-15 տեղի կունենա «Armenia EXPO 2013» ցուցահանդեսը
11 սեպտեմբերի 2013   (0)
“Armenia EXPO 2013” ցուցահանդեսը կազմակերպվում է Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) միության և LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերության հետ համատեղ:
Հայկական արտադրանքի տոնավաճառ-ցուցահանդես Մոսկվայում
03 սեպտեմբերի 2013   (0)
Մոսկվայում տեղի է ունեցել «Հայկական արտադրանքի տոնավաճառ-ցուցահանդեսի» բացման հանդիսավոր արարողությունը, որը կազմակերպվել է Մոսկվայի քաղապետարանի կողմից հայտարարված «Торговый город» փառատոնի եւ Մոսկվայի քաղաքի օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում:
Վանում հայ եւ թուրք երիտասարդ գործարարների միջեւ համագործակցության հուշագիր է ստորագրվել
19 օգոստոսի 2013   (0)
Վանում, օգոստոսի 15-ին մեկնարկած Հայ-թուրք երիտասարդ գործարարների համաժողովի ժամանակ կողմերը քննարկել են համագործակցության եզրեր գտնելու տարբերակները եւ օրվա վերջում փոխըմբռման հուշագիր ստորագրել:
Փարաքար գյուղում տեղի կունենա արդեն երկրորդ «Գինեգործական վերնիսաժ»-ը
12 օգոստոսի 2013   (0)
«Արենի» Փառատոն» հիմնադրամը օգոստոսի 18-ին Արմավիրի մարզի Փարաքար գյուղում կկազմակերպի արդեն երկրորդ ԳԻՆԵԳՈՐԾԱԿԱՆ ՎԵՐՆԻՍԱԺ-ը: Այն տեղի կունենա Փարաքարի գյուղապետարանի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության եւ Արդյունաբերության զարգացման հիմնադրամի աջակցությամբ:
Prev 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն