Հայտարարություններ

Prev 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next
Հայաստանը միասնական տաղավարով կմասնակցի «ExpoElectronica-2022» միջազգային ցուցահանդեսին
20 հունվարի 2022   (0)

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում 2022 թ․ ապրիլի 12-ից 14-ը կայանալիք «ExpoElectronica» էլեկտրոնային բաղադրիչների, մոդուլների և բաղկացուցիչ մասերի ամենամյա միջազգային 24-րդ ցուցահանդեսի մասնակցության հայտադիմումների ընդունման մասին:

Հայկական ընկերությունները մասնակցել են Դուբայի «MENOPE» միջազգային ցուցահանդեսին
09 դեկտեմբերի 2021   (0)

Դեկտեմբերի 6-8-ը հայկական 8 ընկերություն մեկ միասնական տաղավարով մասնակցել են Դուբայում անցկացվող Մերձավոր Արևելքի օրգանական և բնական արտադրանքի «MENOPE» ամենամյա ցուցահանդեսին, Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Ավստրիական զարգացման համագործակցության համաֆինանսավորմամբ:

Հայաստանը միասնական տաղավարով կմասնակցի "MWC Barcelona 2022" ցուցահանդեսին
22 նոյեմբերի 2021   (0)

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է Իսպանիայի Բարսելոնա քաղաքում 2022թ․փետրվարի 28-ից մարտի 3֊ը կայանալիք "MWC Barcelona 2022" ցուցահանդեսի մասին:

Կիևում կայացել է Wine and Spirits Ukraine 2021 գինու և ալկոհոլային խմիչքների միջազգային ցուցահանդեսը
15 նոյեմբերի 2021   (0)

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում անցկացվել է Wine and Spirits Ukraine 2021 գինու և ալկոհոլային խմիչքների միջազգային ցուցահանդեսը:

«ԷՔՍՊՈ 2020 ԴՈՒԲԱՅ» ցուցահանդեսում հայկական տաղավարը գրավում է աշխարհի տարբեր երկրներից ժամանած այցելուներին
05 նոյեմբերի 2021   (0)

«ԷՔՍՊՈ 2020 ԴՈՒԲԱՅ» համաշխարհային ցուցահանդեսում հայկական տաղավար այցելող աշխարհի տարբեր երկրներից ժամանած բազմաթիվ հյուրերը հետաքրքրությամբ ծանոթանում են հայկական պատմամշակութային արժեքներին, մեր երկրի զբոսաշրջային վայրերին, տնտեսական հնարավորություններին։

Հայկական ընկերությունները կարող են դիմել մասնակցելու «Expo2020Dubai»-ի «Արտադրված է Հայաստանում» 4-օրյա ցուցահանդեսին
16 օգոստոսի 2021   (0)

2021 թ․հոկտեմբերի 1–ից 2022 թ․ մարտի 31–ը Դուբայում կայանալիք «Expo2020Dubai»-ի շրջանակում կանցկացվի «Արտադրված է Հայաստանում» (“Made in Armenia”) 4-օրյա ցուցահանդեսը, որին կարող են մասնակցել հայկական ընկերություններն ու արտադրողները։

Հայաստանը կմասնակցի «Դուբայ էքսպո-2020» համաշխարհային ցուցահանդեսին
20 հուլիսի 2021   (0)

ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում 2021թ. հոկտեմբերի 1–ից 2022թ-ի մարտի 31–ը կանցկացվի «Դուբայ էքսպո -2020» համաշխարհային ցուցահանդեսը, որը հետաձգվել էր կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված սահմանափակումների պատճառով։

Նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը մասնակցել է «Իրան-2021» ցուցահանդեսի բացմանը
11 հունիսի 2021   (0)

Հունիսի 10-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը մասնակցել է «Իրան-2021» առևտրաարդյունաբերական ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը։

Երևանում կկայանա «Արցախի բարիքներ» ցուցահանդես-տոնավաճառը
25 մայիսի 2021   (0)

Երևանի քաղաքապետարանը հրավիրում է մասնակցելու «Ստեփանակերտ-Երևան» համագործակցության շրջանակում իրականացվող «Արցախի բարիքներ» խորագիրը կրող ցուցահանդես-տոնավաճառին, որը տեղի կունենա մայիսի 30-ի ժամը 13:00-22:00-ն, «Խաչքարերի պուրակում» 

Վահան Քերոբյանը մասնակցել է «Շինարարություն և ինտերիեր-2021» միջազգային ցուցահանդեսի բացմանը
14 մայիսի 2021   (0)

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը և փոխնախարար Նարեկ Տերյանը մայիսի 14-ին YerevanExpo ցուցահանդեսային համալիրում մասնակցել են «Շինարարություն և ինտերիեր-2021» 13-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի բացման արարողությանը։

Հայաստանը կմասնակցի Դուբայում մայիսի 16-ին կայանալիք զբոսաշրջային ցուցահանդեսին
12 մայիսի 2021   (0)

Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները ներկայացնելու համար Զբոսաշրջության կոմիտեն հյուրընկալել է ռուսական երկու մեծ հեռուստաընկերություն՝ НТВ և «Россия-1»:

«ՊրոդԷքսպո»-ում ներկայացվել է Հայաստանի 17 գինեգործական ընկերությունների արտադրանքը
22 ապրիլի 2021   (0)

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը (ՀԽԳՀ) Հայաստանի գինիները ներկայացրել է Մոսկվայի «Էքսպոցենտր» համալիրում կայացած ամենամյա սննդի և խմիչքների «ՊրոդԷքսպո» 28–րդ միջազգային ցուցահանդեսում։

Հայաստանի գործարարները կարող են մասնակցել Տաշքենդում կայանալիք «ԻՆՆՈՊՐՈՄ․ ՄԵԾ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՇԱԲԱԹ ՈՒԶԲԵԿՍՏԱՆՈՒՄ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին
23 մարտի 2021   (0)

Տեղեկացնում ենք, որ ապրիլի 5-ից 7-ը Տաշքենդում, «Ուզէքսպոցենտր» ցուցահանդեսային համալիրում, կանցկացվի «ԻՆՆՈՊՐՈՄ․ ՄԵԾ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՇԱԲԱԹ ՈՒԶԲԵԿՍՏԱՆՈՒՄ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը։

Տեքստիլի արտադրության հայկական առաջատարները մասնակցում են «CPM 2020 – Collection Premiere Moscow» ցուցահանդեսին
27 փետրվարի 2020   (0)

Փետրվարի 24-ին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում մեկնարկել է «CPM 2020 – Collection Premiere» խորագրով քառօրյա ցուցահանդեսը, որին մասնակցում են ոլորտի առաջատար հայկական 15 ընկերություններ։

Սննդի վերամշակման ոլորտի հայկական առաջատարները մասնակցում են «ProdExpo 2020» ցուցահանդեսին
10 փետրվարի 2020   (0)

Փետրվարի 10-ին Մոսկվայում մեկնարկել է «ProdExpo 2020» խորագրով հնգօրյա ցուցահանդեսը, որին մասնակցում են ոլորտի հայկական 23 առաջատար ընկերություններ։

Prev 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն