• Armenianeconomy.com

Օրենսդրություն

Prev 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... 103 Next
Գործարարները ներկայացրին «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ իրենց նկատառումները
28 դեկտեմբերի 2021   (0)

Շրջանառության մեջ է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵՈՒՄ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-ԻՆ ՍԱՀՄԱՆՎԵԼ Է ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
27 դեկտեմբերի 2021   (0)

Ամանորի կապակցությամբ Պետական եկամուտների կոմիտեի առանձին ստորաբաժանումներում նախատոնական օրը սահմանվել է հերթապահություն:

Սոցփաթեթի շրջանակում ծառայություններ մատուցող մարզաառողջարանային հաստատությունների ցանկը
27 դեկտեմբերի 2021   (0)

Սոցիալական փաթեթի հատկացման կարգում իրականացված փոփոխությունների արդյունքում 2021 թվականի դեկտեմբերի 13-ից շահառուն կամ նրա ընտանիքի անմիջական անդամը կարող են նաև օգտվել մարզա-առողջարանային, սպորտային համալիրների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1305-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
27 դեկտեմբերի 2021   (0)

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

«ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
24 դեկտեմբերի 2021   (0)

«Առևտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ պետական եկամուտների կոմիտեում 25.11.2019թ.

«Քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ
24 դեկտեմբերի 2021   (0)

Նախագծի ընդունման արդյունքում «Քաղաքացիության մասին» օրենքը կհամապատասխանեցվի ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածին:

Քննարկվել են Աշխատանքային օրենսգրքում առաջարկվող նոր կարգավորումները
24 դեկտեմբերի 2021   (0)

Դեկտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն աշխատանքային քննարկում է ունեցել «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի շուրջ:

Շուրջ 2 մլն դրամ կհատկացվի Լճեն-Տաթև ճանապարհի վերակառուցում իրականացնող կապալառուին որպես կանխավճար
23 դեկտեմբերի 2021   (0)

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 23-ի նիստում ընդունել է որոշում՝ ՀՀ Սյունիքի մարզում ռազմաքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ Տ-8-93, Լծեն-Տաթև ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներով` շինարարության և տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման համար ֆինանսական միջոցների նախատեսման անհրաժեշտությամբ պայմանավորված:

ՀԴՄ չկիրառելու համար տուգանքի մեկ միասնական մեծություն կսահմանվի՝ անկախ տարվա ընթացքում խախտումների թվից
23 դեկտեմբերի 2021   (0)

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 23-ի նիստում հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Կառավարությունը մերժեց մեկ անձից գնումների գործընթացի շրջանակները նվազեցնելու ընդդիմադիր պատգամավորի նախագիծը
23 դեկտեմբերի 2021   (0)

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 23-ի նիստում հավանություն չտվեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի օրենսդրական նախաձեռնությանը, ով առաջարկում էր լրացում կատարել «Գնումների մասին» օրենքում եւ նվազեցնել կոռուպցիոն մեծ ռիսկեր պարունակող մեկ անձից գնումների գործընթացի շրջանակները:

2022 թ. հունվարի 1-ից հետո ամսական 50,000 դրամ՝ երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան դեպքում
23 դեկտեմբերի 2021   (0)

Ընտանիքում երրորդ և հաջորդ երեխաների ծնունդը պլանավորած ծնողները պետության կողմից լրացուցիչ երաշխիքներ կստանան։

Կառավարության նիստի օրակարգում 69 հարց է, որից 63-ը չի զեկուցվում. Եվս 2 հարց գաղտնի է
23 դեկտեմբերի 2021   (0)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 23-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 69 հարց, որից 63-ը չի զեկուցվում, եւս 2 հարց գաղտնի է:

«Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի Նախագիծ
22 դեկտեմբերի 2021   (0)

«Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում՝ նախկին Հատուկ քննչական ծառայությանը տրված լիազորության փոխարեն նույն լիազորությունը սահմանելով Հակակոռուպցիոն կոմիտեի համար։

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
22 դեկտեմբերի 2021   (0)

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության աճ, քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության ոլորտում տեղեկատվական բազայի ամբողջականության և թափանցիկության ապահովում, չափագրման ոլորտում Կոմիտեի կողմից իրականացվող վարչական վարույթի կանոնակարգում, անհրաժեշտ գործիքակազմի առկայություն:

Առաջարկվող լրացումները կնպաստեն օդերեւութաբանական ծառայությունների մատուցման ոլորտում միասնական քաղաքականության եւ միջազգային պարտավորությունների արդյունավետ իրականացմանը
22 դեկտեմբերի 2021   (0)

ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն Արմեն Գեւորգյանի նախագահությամբ դեկտեմբերի 22-ին քննարկել է Կառավարության հեղինակած ««Հիդրոօդերեւութաբանական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Prev 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... 103 Next
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն