Ապրիլի 16-ին ԱԺ հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվեց պատգամավոր Արտակ Մանուկյանի հեղինակյած ««ՀՀ հողային օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:




Ներկայումս, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 1334-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 1509-Ն որոշմամբ...


Տուժած ոլորտներում եկամտի աղբյուրը կորցրած վարձու աշխատողներն ու անհատ ձեռներեցները միանվագ դրամական աջակցություն են ստանում հակաճգնաժամային 8-րդ միջոցառման (https://bit.ly/2Y6bOGx) շրջանակում:


Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ապրիլի 23-ին ստորագրել է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»


ՀՀ կառավարությունն այսօր՝ ապրիլի 12–ին, հավանություն է տվել Աշխատանքային և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից առաջարկված փոփոխություններին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը։


Կորոնավիրուսի տարածման հնարավորությունները նվազեցնելու նպատակով Visa և MasterCard վճարային համակարգերը ավելացրել են առանց PIN կոդի մուտքագրման անհպում գործարքների սահմանաչափերը:


Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով, ըստ էության, թույլ է տրվում, որ տնտեսավարողը սեփական հայեցողությամբ որոշի ներմուծվող կամ ձեռք բերվող (կառուցվող, մշակվող) հիմնական միջոցների ամորտիզացիոն ժամկետը, կամ, այլ կերպ ասած, առաջարկվում է արագացված ամորտիզացիայի գործիք:


Նախագծի մշակմամբ ակնկալվում է նույն նախագծի շրջանակներում առավել հստակեցնել է բանկային, առևտրային և օրենքով պահպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկությունները հարկային մարմիններին տրամադրելուց հետո դրանց կարգավիճակը՝ սահմանելով, որ բանկային, առևտրային և օրենքով պահպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանման նկատմամբ տարածվում են ՀՀ հարկային օրենսգրքով՝ հարկային մարմին կողմից հարկային գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանման համար սահմանված իրավական ռեժիմը:


ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում իրականացվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար տվյալների հիման վրա 2020 թվականի մարտ և ապրիլ ամիսներին հարուցվել են քրեական գործեր Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Արայի Մինասյանի կողմից առերևույթ կատարված հանրորեն վտանգավոր արարքների դեպքերի առթիվ:


Ապրիլի 22-ին Բաբկեն Թունյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի ընթացքում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:


Խորհրդարանն ընդունել է օրակարգային հարցերը հատուկ ընթացակարգով քննարկելու վերաբերյալ ԱԺ որոշում, ըստ որի՝ նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի դրանք առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում:


14 տարվա հավատարմագրային կառավարումից հետո Հայփոստի կառավարումն անցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:


2020 թվականից Հայաստանում կիրառվում են տրանսֆերային գնագոյացման կարգավորումները: Պետական եկամուտների կոմիտեն վերջին երկու տարվա ընթացքում մշակել և շարունակում է կատարելագործել միջազգային լավագույն փորձին համահունչ տրանսֆերային գնագոյացման կարգավորումների ներդրմանն ուղղված ենթաօրենսդրական բազան:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են կորոնավիրուսի հետևանքների մեղմմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ քննարկումները։ Ապրիլի 21- ին կայացած խորհրդակցությունը մեկնարկել է հաստատված 13 միջոցառումների կատարման ամենօրյա մշտադիտարկման արդյունքների ամփոփմամբ։


Հիմնական պատճառը, որ կարող են շահառուին մերժել 8-րդ փաթեթով հայտ ներկայացնելու համար այն է, որ գործատուն կարող է սխալ ներկայացնել ձեռնարկության կամ բիզնեսի գործունեության դասակարգումը:


Աշխատողները, որոնք աշխատում են օրավարձով, որոնք կգրանցվեն առաջիկայում, կարող են ակնկալել կառավարության միջնորդավորված աջակցությունը։ Այս մասին ապրիլի 20-ին «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։


Եթե տնտեսվարող սուբյեկտը դիմել է ՊԵԿ, որպեսզի հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոններ ստանա, սակայն նրան դրանք չեն տրամադրել, ապա նա նույնպես կարող է ստանալ կառավարության աջակցությունը։