Խաղացողների իրավունքների պաշտպանությունը և ոլորտի թափանցիկությունն ապահովելու նպատակով նախատեսվող կարգավորումները կոմիտեն պարբերաբար քննարկում է նաև ոլորտի տնտեսվարողների հետ:



Սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական ոլորտի Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերը կդրվեն գործողության մեջ, որի արդյունքում վերջիններիս դրույթները կիրառելի կլինեն Հայաստանի Հանրապետությունում:


Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի նիստը։ Հանձնաժողովը քննության է առել հարկ վճարողների ներկայացրած բողոքները, որոնք վերաբերել են հարկային և մաքսային ծառայողների գործողություններին կամ անգործությանը, եթե, ըստ տնտեսավարողների, կայացվել են ոչ արդարացի որոշումներ:


Սույն օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հավատարմագրման ազգային մարմնի եվրոպական և միջազգային հավատարմագրման կազմակերպություններին անդամակցության, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագրերում առկա որոշակի տարբերությունների/փոփոխություններ հետ:


Ներկայացված օրենսդրական նախաձեռնության արդյունքում հնարավոր կլինի ժառանգության բացման օրվանից 7 աշխատանքային օրվա ընթացքում ստանալ ժառանգության իրավունքի վկայագիր, եթե ժառանգատուի մահը պայմանավորված է COVID-19 համավարակով կամ պատերազմական գործողություններով, որի արդյունքում տնտեսավարող սուբյեկտները հնարավորություն կստանան շարունակել իրենց բնականոն գործունեությունը։


Նախագծերով նախատեսվում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում համապատասխան լրացումներ կատարելով՝ ընդլայնել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների պարտավորությունների շրջանակը։


2020 թվականի դեկտեմբերի 10-ին կայացել է ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի` ՄԾՂԽ-ի, իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի 21-րդ նիստը:


Պետությունը կփոխհատուցի ՀՀ ուսումնական հաստատություններում սովորող այն ուսանողների ուսման վարձը. որոնք մասնակցել են մարտական գործողություններին, ում օրինական ներկայացուցիչը (ծնող, որդեգրող կամ խնամակալ) մասնակցել է մարտական գործողություններին, ում ամուսինը մասնակցել է մարտական գործողություններին։


Դեկտեմբերի 10-ին կայացել է ՀՀ կառավարության հերթական նիստը։ Ի թիվս այլ որոշումների, գործադիրը հավանություն է տրվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն


Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 08.12.2020թ. N1419-Ն որոշման 4-րդ կետի 4-րդ ենթակետում՝ ուժը կորցրած ճանաչված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 05.10.2017թ. N1318-Ն որոշման փոխարեն հղումը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 03.12.2020թ. N1976-Ն որոշմանը:


«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի N 1335-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության կառուցվածքում կատարված փոփոխություններով և Լիազոր մարմնի հստակեցման անհրաժեշտությամբ:


Պետական եկամուտների կոմիտեի շնագիտական կենտրոնում հատուկ պատրաստություն անցած ծառայողական շները և կինոլոգները սեպտեմբերից շուրջօրյա հսկողություն են իրականացնում Բագրատաշենի անցակետում: Նախկինում կենտրոնի ծառայողներն, ըստ անհրաժեշտության, գործուղվում էին Հայաստանի սահմաններ Երևանից:


«Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` հարկային մարմնի լիազորություններից է ՀՀ հարկային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով տնտեսավարող սուբյեկտների մոտ օրենքով սահմանված կարգով ստուգումների իրականացումը:


Նախագծով առաջարկվել է ՀՀ ջրային օրենսգրքի 30.1 հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր կետով, որով ամրագրվել է ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայաններին տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժման հիմք: Առաջարկված դրույթին համապատասխան խմբագրվել են ՀՀ ջրային օրենսգրքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը։


Միջպետական, հանրապետական եւ մարզային ավտոճանապարհներին գովազդային վահանակների վրա սոցիալական գովազդի տեղադրման դեպքում, բացառությամբ բնակավայրերի սահմաններով անցնող տարանցիկ հատվածների, ինչպես նաեւ ավտոճանապարհի նեյտրալ գոտիներում գովազդային վահանակների վրա, յուրաքանչյուր քառակուսու արժեքը գովազդատուի համար 0 դրամ կլինի:


Ներկայացվող նախագիծը մշակվել է Վարչապետի 2020 թվականի սեպտեմբերի 27-ի N 1097–Ա որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ կետի հանձնարարականի համաձայն և նպատակ ունի ապահովել ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի հունիսի 18-ի ՀՕ-322-Ն oրենքի կիրարկումը:


Սույն նախագծով ակնկալվում է հստակեցնել այն անձանց շրջանակը, որոնք պետության կողմից կստանան կրած վնասի փոխհատուցում, ինչպես նաև կապահովի «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով սահմանված քաղաքացիների իրավունքի պաշտպանությունը: