Նախագծով առաջարկվում է առևտրի իրականացման վայրի կազմակերպման տեսակներից առևտրի կենտրոնների, սպառողական ապրանքների և գյուղատնտեսական արտադրանքի շուկաների կազմակերպման գործունեության տեսակների մասով «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի իմաստով լիազոր մարմին սահմանել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ ապահովելով հանրային կառավարման արդյունավետությունը:




Նշված որոշումը հրապարակվել է ԵԱՏՄ հանձնաժողովի կայքում 2022 թվականի մարտի 21-ին և ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո տասներորդ օրը՝ 2022 թվականի մարտի 31-ին։


Նախագծի նպատակն է ապահովել մարդասիրական ծրագրերի շրջանակներում ներմուծվող չգրանցված դեղերի շրջանառության լիարժեք կարգավորում:


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ՝ տեղի է ունեցել «Սոցիալական երկխոսության և աշխատանքային վեճերի կարգավորման արտադատական համակարգի ֆրանսիական մոդելի ներկայացում» թեմայով աշխատաժողովը։


Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի խթանել փոքրածավալ արտադրությունից դեպի ժամանակակից, տեխնոլոգիապես հագեցած, շուկայի զարգացմանը միտված և բարձր ավելացված արժեք ստեղծող գյուղատնտեսության անցումը:


Կարևորելով երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող օրենսդրական բարեփոխումների գործընթացում պետություն-մասնավոր հատված համագործակցությունն՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ու «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը հուշագիր են կնքել։


Ներկայումս հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության առաջին նախագծային տարբերակը ներկայացվել է շահագրգիռ կողմերին՝ կարծիքի:


ԻԿԱՕ կողմից սահմանված նոր պահանջների ներդրման և ապահովման ձգձգումները կարող է ազդել ՀՀ օդանավակայաններում իրականացվող ավիացիոն անվտանգության ապահովման աշխատանքների որակի վրա:


Սույն օրենքը կանոնակարգում է Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների (սև և գունավոր մետաղների) արտաքին առևտուրը։


Օրենքի նախագծով ակնկալվում է ապահովել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ և 146-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջի արդյունավետ իրացումը, Կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N531-Լ որոշմամբ հաստատված միջոցառումների ծրագրի իրագործումը, հստակեցնել և առավել ամբողջականացնել քաղաքաշինության բնագավառում ՀՀ կառավարության և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի լիազորությունների շրջանակը:


Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 17-ի նիստում որոշեց թույլ տալ ՏԿԵ նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (այդ թվում՝ նվիրաբերություն, փոխանակում), օգտագործման տրամադրման (վարձակա¬լություն, անհատույց),


«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի սույն որոշման N 8 հավելվածով սահմանված ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների անվանումների համապատասխանության Ոստիկանության կառուցվածքին։


Նախագծի ընդունմամբ ակնկալվում է նվազեցնել չնախատեսված տեղերում և վայրերում աղբ թափելու պրակտիկան՝ կիրառելով պատասխանատվության առավել գործուն ու կանխիչ մեխանիզմներ:


ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 16-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Սնդիկի մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:


Մարտի 16-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ պատգամավոր Գեւորգ Պապոյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: