Խաղացողների իրավունքների պաշտպանությունը և ոլորտի թափանցիկությունն ապահովելու նպատակով նախատեսվող կարգավորումները կոմիտեն պարբերաբար քննարկում է նաև ոլորտի տնտեսվարողների հետ:



Սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական ոլորտի Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերը կդրվեն գործողության մեջ, որի արդյունքում վերջիններիս դրույթները կիրառելի կլինեն Հայաստանի Հանրապետությունում:


«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 23-ի N 597-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծով առաջարկվել է ՀՀ կառավարության 23.04.2020թ. N 597-Ն որոշման 2-րդ և 4-րդ կետերում ներկայացված ժամկետները փոփոխել՝ համապատասխան տեղեկատվությունները ներկայացնել ըստ անհրաժեշտության։


Նախագծի ընդունման նպատակը՝ դեղերի շուկան վերահսկելի դարձնելն է, մասնավորապես՝ ՀՀ ներմուծվող ԱՏԳ ԱԱ 3004 ծածկագրին դասվող ապրանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ապրանքների) դրոշմավորման կանոնների համապատասխանեցումն է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի հունիսի 1-ի ՀՀ օրենքի (ՀՕ-281-Ն) պահանջներին:


ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2020 թ.-ի սեպտեմբերի 3-ից 4-ը կազմակերպում է «Շահութահարկ» թեմայով 2-օրյա հեռավար (օնլայն) դասընթաց: Դասընթացի ավարտին ցանկացողներին կտրվի հավաստագիր, որը մասնակիցները կարող են ստանալ Ահարոնյան 12/3 հասցեից: Դասընթացը կանցկացվի Skype for business ծրագրով:


Ընթացիկ տարվա 8 ամիսների ընթացքում բարձր տեխնոլոգիաների ոլորտի 134 նոր ստեղծված ընկերություններ հարկային արտոնություններ են ստացել:

Տիգրան Սարգսյանին նշանակել վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի անվտանգային քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչության պետ նշանակելու մասին



Oգոստոսի 26-ից սկսված ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն ավելի է խստացրել վերահսկողական աշխատանքների իրականացման տեմպը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն անդրադառնում է միջոցառմանը և ներկայացնում մանրամասներ։


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) գործունեության միջանկյալ հաշվետվությունը:


ՀՀ կառավարության որոշմամբ՝ 163 ընտանիքների կնվիրաբերվի 2003-2010 թ.-ի ընթացքում պետության կողմից 10 տարի անհատույց օգտագործման իրավունքով նրանց հատկացված սոցիալական բնակարանները:


Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ պարետի 03.04.2020թ. թիվ 31 որոշման` ուժը կորցրած ճանաչվելու արդյունքում Հայաստանից բժշկական նպատակներով օգտագործման ենթակա ապրանքներ արտահանելիս այսուհետ ՀՀ ՊԵԿ կենտրոնական ապարատի հատուկ թույլտվությունն անհրաժեշտ չէ` մաքսային գործառնություններ կատարելու համար:


««Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ներքոհիշյալ խնդիրները կարգավորելու անհրաժեշտությամբ՝


Պետական եկամուտների կոմիտեն բեռնափոխադրողներին իրազեկում է, որ սեպտեմբերի 1-ից 16-ը Վրաստանից Հայաստան երկաթուղային երթևեկության ժամանակավոր դադարեցմամբ պայմանավորված Արևելյան մաքսատուն-վարչության Այրում-Ջիլիզայի մաքսային-կետ բաժինը


Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողներին և քաղաքացիներին էլեկտրոնային եղանակով մատուցվող ծառայությունների շարունակական ընդլայնմամբ պայմանավորված՝


«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում որպես առանձին նոտարական գործողություն նախատեսվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից ծագող իրավունքների պետական գրացման դիմումները համապատասխան պահանջի առկայության դեպքում պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմնին ներկայացնելը:


Նախագծերի ընդունման դեպքում, քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտը կհամապատասխանեցվի այն գործիքակազմին, որը ներդրվել և կիրառվում է արդեն 2014 թվականին: