ԱԺ պատգամավորներ Արուսյակ Մանավազյանի և Ալխաս Ղազարյանի հետ այցելեցինք Սյունիքի մարզի Մեղրի և Քաջարան խոշորացված համայնքներ:
Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում է, որ քաղաքաշինական ծրագրերի անխափան ընթացքը կնքված պայմանագրերի շրջանակում հնարավոր է ապահովել լիցենզավորման նոր գործընթացի պայմաններում ևս։
Վիճակագրական կոմիտեի հրապարակած 2024 թվականի հունվար-օգոստոսին ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակի մասին ամփոփագրից պարզ է դառնում, որ պետական բյուջեի եկամուտները եղել են 1 տրիլիոն 624 մլրդ դրամ, ծախսերը՝ 1 տրիլիոն 708 մլրդ դրամ, պակասուրդը կազմել է 84.6 մլրդ դրամ։
Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետը և «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 29-րդ և 47-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսի գլխավորած պատվիրակությանը։
Հաղթողներին տրամադրվող Սոցիալական ազդեցության մրցանակը տրվում է ամենախոստումնալից սկսնակ ձեռնարկություններին՝ հնարավորություն տալով նրանց հիմնադիրներին ծանոթանալ բազմատեսակ շահագրգիռ կողմերի հետ ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակում։
6 խոշոր հարկ վճարողի մոտ արձանագրվել են 51 չգրանցված աշխատողներ և առաջադրվել է շուրջ 12.8 մլն դրամ տուգանք։ Առավել խոշոր չափի տուգանք է արձանագրվել «Դուետ Քոմփանի» ընկերությունում՝ 5․250 մլն դրամի չափով, «Գոհարիկ» ընկերությունում՝ 4․250 մլն դրամի չափով։
Արդեն տևական ժամանակ Կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Պարզ ասած՝ իրականացնում է էժան փողի քաղաքականություն։ Իջեցնում է փողի գինը։
Ընկերությունը «Utaxi» ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Ամենամատչելի տաքսին Երևանում, ամենացածր սակագները դեպի մարզեր, անհավատալի՞ է, ներբեռնիր և համոզվիր» բովանդակությամբ հրապարակում, մինչդեռ պատվեր գրանցելիս որոշ դեպքերում «Utaxi» հավելվածում առաջարկվող գներն ամենամատչելին չեն։
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թ. հոկտեմբերի 7-ի դրությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի քվոտայի շրջանակում ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 76 հատ։
Նախկինում քաղաքացիները պարտադիր այցելում էին «Կարգո»՝ մաքսային հսկողության նպատակով պահված առաքանիներն ստանալու համար:
Գյուղատնտես Հարություն Մնացականյանի կարծիքով, Հայաստանյան վաճառակետերում լավաշի թանկացումը ոչ թե Ռուսաստանում երաշտի հետևանքով հացահատիկի թանկացմամբ է պայմանավորված, այլ Հայաստանյան շուկայում տիրող օլիգոպոլիայով։
ՀՀ էկոնոմիկայի նախարարը բրիտանացի պաշտոնյայի հետ քննարկել է տնտեսական համագործակցության հեռանկարները
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով գլխավոր հյուպատոս Քենան Պոլեոյին։
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի հոկտեմբերի 3-ից ՀՀ ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունն անցել է ռոտացիոն սկզբունքով աշխատանքների իրականացմանը
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևին։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչին:
Սեպտեմբերի 29-ին Տորք Անգեղի այգու հարակից կիրճում կառուցվող նոր քաղաքային զբոսայգում բաց դռների օր էր հայտարարվել, որի ընթացքում այցելուները, որոնց թվում էին «Նովել Մասիվ» թաղամասի ներկա և ապագա բնակիչները, հայտնի հյուրեր, պաշտոնյաներ, այդ թվում՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը, ծանոթացան շինարարության ընթացքին։