«Jazeera Airways» ավիաընկերությունը ս.թ. հունիսի 24-ից մեկնարկելու է Քուվեյթ –Երևան- Քուվեյթ երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ:


Հայաստանը ճանաչվել է առաջատար ուղղություն Economy Middle East պարբերականի Eid Al-Fitr 2025-ի 15 լավագույն տոնական ուղևորությունների ցանկում։

Հայաստանի կառավարությունը հաստատեց համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը համաֆինանսավորելու որոշման մասին նախագիծը, որով նախատեսվում է 23 ծրագրի իրականացման համար 17 համայնքի տրամադրել ընդհանուր 2 միլիարդ 15 միլիոն դրամ։

Ազգային ժողովը քննարկում է ՀՀ կառավարության կողմից ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում և «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ 2025թ. մարտի 26-ից ժամանակավորապես արգելվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից, ինչպես նաև այլ երկրներից գերմանական ծագում ունեցող,

Հայաստանն ու Իրանը մոտ են սահմանին բեռնատարների դիզվառելիքի թանկացմամբ պայմանավորված խնդրի լուծմանը:

Ազգային ժողովը մարտի 26-ի նիստում վավերացրեց Հայաստանի կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին համաձայնագիրը։

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը հայտարարել է, որ հայաստանյան դեղագործական ընկերությունները հետաքրքրված են դեղագործական արտադրանքի Թուրքմենստան արտահանման ծավալներն ավելացնելու հեռանկարով։

Հայաստանն ու Թուրքմենստանը բանակցություններ են վարում «Թուրքմենգազ» պետական կոնցեռնից բնական գազի գնման գործարքի շուրջ, որի միջոցով հնարավոր կլինի թուրքմենական գազն Իրանի տարածքով հասցնել Հայաստան։

Հայաստանում գործող էլեկտրաէներգիայի խոշոր սպառողներին պետք է հնարավորություն տրվի ուղղակիորեն պայմանագրեր կնքել արտադրողների հետ։

Հերթական նիստերի օրակարգը հաստատելուց հետո խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը:

Որպես էկոպարեկային ծառայողի սոցիալական երաշխիք՝ առաջարկվում է կիրառել դրամական օգնության ինստիտուտը՝ պահպանելով նաեւ համաչափությունը, քանի որ այլ ծառայությունների դեպքում եւս այս եղանակն է կիրառվում: