Կառավարության որոշմամբ 2024 թ. բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 3 մլրդ 845 մլն 273 հազար դրամ՝ սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար:
Կառավարությունն առաջարկում է բարձր տեխնոլոգիական ընկերությունների շրջանառության հարկը գործող 5 տոկոսի փոխարեն սահմանել 1 տոկոս:
«Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Հարկաբյուջետային կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր եւ Ենթածրագիր 2»» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի նոյեմբերի 1-ին:
Կառավարությունը կատարում է դրական փոփոխություններ` ի շահ ՀՀ քաղաքացիների եւ գործարար միջավայրի բարելավման: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը դեկտեմբերի 5-ին գումարված ԱԺ արտահերթ նիստի ընթացքում` ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողների՝ շահութահարկի վճարումից ազատման ժամկետը կերկարաձգվի մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը:
Որոշումներից մեկով առաջարկվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի 3-րդ փողոց 13 դպրոց հասցեում գտնվող՝ 4077.4 քառ. մետր մակերեսով շինությունները, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 2.5184 հեկտար մակերեսով հողամասն օտարել մրցույթով:
Կառավարության որոշմամբ «Դուստր Հասմիկ» ՍՊԸ-ն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատվելու արտոնությունից:
Կառավարությունը հավանություն է տվել 2002 թ. հոկտեմբերի 7-ին Քիշնևում ստորագրված «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» կոնվենցիայում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության ստորագրմանը:
Կառավարության որոշմամբ ժամանակավոր սահմանափակում կկիրառվի ՀՀ-ից երկաթի և չլեգիրված պողպատի, երկաթից կամ չլեգիրված պողպատից կիսապատրաստուկների, լեգիրված ձուլակտորներով կամ այլ սկզբնական ձևերով պողպատի, զտված պղինձի և չմշակված պղնձային համաձուլվածքների, չմշակված ալյումինի, ալյումինի փոշիների և թեփուկների՝ դեպի երրորդ երկրներ արտահանման նկատմամբ:
Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թթ. ծրագրի վերաբացումը սահմանված բնակավայրերում սահմանված քվոտաներով՝
Գործադիրն ընդունել է որոշում՝ վարչապետի հանձնարարականի հիման վրա համայնքներին հատկացվող սուբվենցիաների փոխարեն ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի շրջանակում լիզինգով սարքավորումներ, այդ թվում՝ շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցներ ձեռք բերելու հնարավորություն տրամադրելու, ինչպես նաև ծրագրի պայմանները բարելավելու անհրաժեշտությամբ պայմանավորված։
Կառավարությունը հաստատել է Մասնագիտական ուսումնական հաստատությունների ատեստավորված կամ տարակարգ ստացած մանկավարժական աշխատողների դրույքաչափի փոփոխության և հավելավճարի սահմանման կարգը և չափը: