Պետությունը նախատեսում է հայտարարագրման շեմ սահմանել, որից ցածր անձնական փոխանցումները հայտարարագրելու կարիք չի լինի. խոսքը մոտ 300 հազար դրամի մասին է:
Նախաձեռնության նպատակն է հանրային ներդրումային ծրագրերի կառավարման եւ բյուջետային գործընթացի միջեւ ներդաշնակության ապահովումը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կզարգացնի տնտեսական կապերը Հնդկաստանի հետ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ հանդիպման ժամանակ։
Օրենքների նախագծերի փաթեթը մշակվել է սոցիալական արդարության համատեքստում` փոխադրամիջոցների սեփականատերերի շահերի պաշտպանության նկատառումներից ելնելով. այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համաձայն` օրենքով սահմանված դեպքերում եւ ժամկետներում ֆինանսական հաշվետվությունները պետական մարմիններ չներկայացնելը կամ դրանք օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում չհրապարակելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Համաձայնագրով հիմքեր են ստեղծվում Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների մաքսային ծառայությունների միջեւ մաքսային բնագավառում համագործակցության ձեւավորման, երկկողմ հարաբերությունների պատշաճ եւ լիարժեք կարգավորման, սերտացման եւ փոխադարձ շահավետ գործակցության հնարավորությունների ամրապնդման եւ ընդլայնման համար:
Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է խաղային ոլորտի կարգավորման գործառույթը վերապահել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, իսկ պետություն-մասնավոր գործընկերության զարգացման ոլորտը տեղափոխել ՀՀ ֆինանսների նախարարություն:
Քաղաքացիներին, Կադաստրի կոմիտեի ավելի վաղ թույլ տված սխալների պատճառով, կազատեն տուգանքների վճարման սպառնալիքից։
2024 թվականի դեկտեմբերի 17-ին կայացած Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների կառավարման հանձնաժողովի նիստի քննարկման արդյունքում, որոշվել է.
Արդեն 10 տարուց ավելի է, ինչ գործում է կուտակային համակարգը, եւ նկատում ենք անընդհատ մեծ աճ եւ ակտիվություն այս համակարգում:
Հարկային օրենսգրքում Կառավարության առաջարկած լրացումները խորհրդարանը հունվարի 21-ի նիստում քննարկել է երկրորդ ընթերցմամբ: Նոր կարգավորումները ներկայացրել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:
Առևտրի օբյեկտներում բնական կաթնամթերքն ու կաթնային յուղի փոխարինիչով կաթնամթերքը պետք է տարանջատվեն գունային դարակաշարերով: