Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի մասին օրենքի ստորագրմանը
19 հունիսի 2024   (0)

Իրանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ և Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին օրենքի ստորագրմանը:

Երևանում մեկնարկել են ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հերթական խորհրդակցությունները<br />
19 հունիսի 2024   (0)

Հունիսի 19-ին Երևանում մեկնարկել են ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հերթական խորհրդակցությունները։

Հայաստանը ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության հետ համագործակցության պայմանագիր է կնքել<br />
18 հունիսի 2024   (0)

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հունիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարարության և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր։

2024թ.-ի մարտի դրությամբ Հայաստանյան 68,326 կազմակերպությունում գրանցված է 746,481 աշխատակից
17 հունիսի 2024   (0)

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների 2024թ.-ի մարտի դրությամբ Հայաստանում գործել է 68,326 կազմակերպություն։ Գրանցված աշխատողների քանակը կազմել է 746,481, իսկ նրանց միջին ամսական աշխատավարձը՝ 307,655 ՀՀ դրամ։

Շուտով Երևանում իրանական առևտրի տուն կբացվի. Հայաստանը մտադիր է համանման կենտրոն ունենալ Թեհրանում
17 հունիսի 2024   (0)

Շուտով Երևանում բացվելու է իրանական առևտրի տուն, աշխատանքներ են ընթանում նաև Թեհրանում հայկական համանման կենտրոն հիմնելու ուղղությամբ:

Կառավարությունը կսահմանի ձկնաբուծարան կառուցելու նպատակով շինթույլտվության տրամադրման նոր կարգ
17 հունիսի 2024   (0)

Կառավարությունը կսահմանի ՀՀ-ում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման նոր կարգ, որի շրջանակներում լուծվում են նաև ձկնաբուծական տնտեսության ոլորտի շինությունների կառուցման նպատակով հայցվող դիմումների քննությունը։

ԵՄ մեղր և մեղվամթերք կարելի է արտահանել՝ պահելով սահմանված նորմերը. ՍԱՏՄ
17 հունիսի 2024   (0)

Մեղր և մարդու կողմից սպառման համար նախատեսված այլ մեղվամթերք (մեղրամոմ, արքայական ժելե, պրոպոլիս կամ ծաղկափոշի և այլն) արտադրող և Եվրոպական միություն արտահանող կամ այդպիսի նպատակ ունեցող տնտեսվարողներին ՍԱՏՄ-ից տեղեկացնում են, որ փոփոխություններ են արվել «ԱԳՐԻՆՖՈ» ծրագրում, որի շրջանակներում Հայաստանից մեղր է արտահանվում Եվրոպական միություն:

Մենք ցանկանում ենք ամրապնդել տնտեսական կապերը ՀՀ հետ առևտրի ու ներդրումների միջոցով․ Սառա Մորգենթաու
17 հունիսի 2024   (0)

Հայաստանի հետ հարաբերություններում մենք ձգտում ենք նոր տնտեսական հնարավորություններ դիտարկել: Այս մասին, այսօր՝ հունիսի 17-ին, Տեղական ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովի ժամանակ իր ելույթում նշեց ԱՄՆ պետքարտուղարության Կոմերցիոն և բիզնես հարցերով հատուկ ներկայացուցիչ Սառա Մորգենթաուն:

Երևանում գտնվող պետական գույքը նախատեսվում է օտարել՝ դասական աճուրդով
14 հունիսի 2024   (0)

Կառավարությունն ընդունել է «Պետական գույքն օտարելու մասին» որոշում, որով առաջարկվում է Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, քաղաք Երևան, Էրեբունի, Վ. Ավանեսովի փողոց 3/8 հասցեում գտնվող 1539.52 քառ. մետր մակերեսով ուսումնական մասնաշենքը,

Միջազգային համագործակցություն. կազատականացվի մուտքն իրանական շուկա նաև էլեկտրաէներգիայի, օգտագործված մարտկոցների համար
14 հունիսի 2024   (0)

Կառավարությունը հավանություն է տվել 2023 թ. դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Պետական աջակցության միջոցով կխթանվի գյուղատնտեսական նշանակության հողերի միավորումը
14 հունիսի 2024   (0)

Կառավարությունը փոփոխություն է կատարել ՀՀ-ում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023-2025 թթ. ծրագրում: Պետական աջակցության ձևի, միավորվող հողամասի չափի փոփոխությունը կհանգեցնի ծրագրի շահառուների թվի ավելացմանը, կնպաստի ծրագրի իրականացման ռիսկերի մեղմմանը:

Հայաստանում ամպային լուծումների քաղաքականության ներդրումը կնպաստի տեխնոլոգիական ենթակառուցվածքի արդիականացմանն ու առաջխաղացմանը
14 հունիսի 2024   (0)

Գործադիրն ընդունել է «Ամպայինն առաջինը» քաղաքականության մշակման և ներդրման մասին» որոշում: Ըստ հիմնավորման՝ ամպային լուծումների քաղաքականության ներդրման իրավական հիմքերի ստեղծման նպատակով սահմանվել են գործողություններ և դրանց կատարման ժամկետները:

6 ամսով կարգելվի ցորենի, գարու, եգիպտացորենի, արևածաղկի սերմի, արևածաղկի ձեթի արտահանումը Հայաստանից
14 հունիսի 2024   (0)

Կառավարությունն իր այսօրվա նիստում Հայաստանից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշում կայացրեց:

ԶՊՄԿ-ն հայտարարում է սեփական անձնակազմով շինարարական տեխնիկաների վարձակալության մրցույթ
14 հունիսի 2024   (0)

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) հայտարարում է սեփական անձնակազմով շինարարական տեխնիկաների վարձակալության մրցույթ՝ համաձայն տեխնիկական առաջադրանքի։

Մեծ Բրիտանիան Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանում
13 հունիսի 2024   (0)

Այսօր Մեծ Բրիտանիան Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի: Դրանք ուղղված են լինելու Ռուսաստանի Դաշնություն երկակի նշանակության ապրանքների արտահանումը ճնշելուն:

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2024թ. հունվար-ապրիլին կազմել է 13.7 մլրդ դոլար. առաջատար գործընկերը Ռուսաստանն է
13 հունիսի 2024   (0)

2024թ. հունվար-ապրիլին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել 13.7 մլրդ դոլար, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշը գերազանցում է 7.9 մլրդ դոլարով կամ 135.76%-ով։

Նախաձեռնություն` միտված կիբեռհանցավորության դեմ պայքարի շրջանակում իրավապահ մարմինների համար արդյունավետ գործիքակազմի նախատեսմանը
13 հունիսի 2024   (0)

Կառավարության հեղինակած նախաձեռնությունը միտված է կիբեռհանցավորության դեմ պայքարի շրջանակում իրավապահ մարմինների համար արդյունավետ գործիքակազմի նախատեսմանը. ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն